Ով ով՝ Հովիկ Աբրահամյանը լավ գիտի

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել էր Կոմիտասի անվան Պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Կարեն Դեմիրճյանի հիշատակին: Այսօր՝ ապրիլի 17-ին լրանում է քաղաքական և պետական գործիչ, Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար, ՀՀ Ազգային ժողովի նախագահ, Հայաստանի ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի 85-ամյակը: Նախկին վարչապետը բավական հաշվենկատ պատասխաններ է տվել լրագրողներին ներքին քաղաքական ու տնտեսական հարցերին: «Դրական փոփոխություններ եմ տեսնում, և ես կարծում եմ, որ այս ընտրությունների արդյունքում նոր ձևավորվող կառավարությունը կփորձի ամեն ինչ անել, որպեսզի նպաստի ՀՀ զարգացմանը: Ժամանակ է պետք, որպեսզի արդյունքները լինեն տեսանելի, և ես կարծում եմ, որ այդ ժամանակը գալու է»,- ասել է նա գնահատելով Կարեն Կարապետյանի յոթամսյա գործունեությունը։ Հարցին, թե հետագայում ինչ գործունեություն է ծավալելու, եւ արդյոք Սերժ Սարգսյանը նրան որեւէ պաշտոն խոստացել է հարցին, Հ. Աբրահամյանը պատասխանեց՝ ժամանակը ցույց կտա, և հավելեց, որ դեռևս ոչ ոք ոչ մի խոստում չի տվել: Հովիկ Աբվրահամյանի դեպքում, ով ամենալավը գիտի Սերժ Սարգսյանի «ձեռագիրը», այլ պատասխաններ ակնկալելը խելամտություն չէր լինի։ Տարբեր պատճառներով ու հանգամանքներում իշխանության հետ կապերը ժամանակավոր կամ ընդմիշտ խզած յուրայինների վերաբերյալ Սերժ Սարգսյանը յուրօրինակ մոտեցում ունի։ Որպես կանոն հախուռն ու կտրուկ որոշումներ չի կայացնում ՝ թողնելով նման գործիքակազմը խիստ ծայրահեղ պահերին։ Հիմնականում նա չի շտապում, պահելով անորոշությունը, նա տվյալ սուբյեկտի հարցը թողնում է տարածությանն ու ժամանակին։ Այսպիսով՝ շախմատային քայլերով դանդաղ շտապող Սերժ Սարգսյանը տվյալ անձին մղում է հոգեբանական ու նյարդերի կռվի, քանի որ որեւէ հստակեցման չի տանում, լավագույն դեպքում տվյալ իրավիճակում իշխանության կոնֆիգորացիաներից դուրս եկող կամ ինչ-ինչ պայմաններում դուրս մղվող անձին կարող է խորհուրդ տալ՝ գնա-հանգստացիր, հետո կորոշենք, իսկ առհասարակ պահում է սրտմաշուք լռություն։ Տվյալ պարագայում հասկանալու տեսադաշտում գտնվող անձի գործողությունները, որոնք կարող են տարբեր լինել։ Որեւէ մեկը թուլացած կսկսի բանակցել այլ ճամբարների հետ, կամ սարդոստայն կհյուսի իշխանության դեմ, միգուցե զերծ չմնան էքսցենտրիկ հայտարարություններից եւ այլն։ Այս առումով լարված ու պատասխանատու ժամանակներ են երկու կողմերի համար՝ եւ Սերժ Սարգսյանի, եւ Հովիկ Աբրահամյանի։ Եթե դիտարկենք Սերժ Սարգսյանի՝ Հովիկ Աբրահամյանի նկատմամբ վերաբերմունքը, վերջինի ՀՀԿ-ից դուրս գալուց հետո, ապա դժվար է ասել, որ թե լուրջ հարվածներ են եղել, ամեն դեպքում Աբրահամյանն ու իր ընտանքիը շարունակում են առանց խոչընդոտ գործունեությունը, իսկ մենք տեսել ենք, թե ինչ կարող է պատահել նրանց հետ, որոնք խզել են կապը իշխանության հետ, կամ գնացել են առճակատման։ Եւ քանի որ ով, եթե ոչ Հովիկ Աբրահամյանը, ով փայլուն գիտի Սերժ Սարգսյանին, չպետք է պահեր ներքին հավասարակշռությունը իրավիճակի նկատմամբ, ընտրությունների ելքի գնահատականի՝ ի դեմս որդու ընտրություններին մասնակցության եւ մանդատ վերցնելու վերաբերյալ, նախագահի նկատմամբ եւ, որքան էլ տարօրինակ թվա՝ վարչապետի։ Գործադիրի նախկին ղեկավարի համար ակնհայտ է, որ ինքը Սերժ Սարգսյանի միջոցով քաղաքական պլաններ գծելու այլընտրանք չունի, որովհետեւ Կարեն եւ Սամվել Կարապետյանները ցույց տվեցին, որ թիմ են ձեւավորում եւ իրենց խաղն են տանում ու հարմար պահի կարող են «քցել» Աբրահամյանին , Աբրահամյանի քաղաքական հենման հաջորդ կետը Գագիկ Ծառուկյանն է, որն էլ իր հերթին ցույց տվեց, որ որեւէ պարագայում չի գնա սրացման, ուստի Հովկ Աբրահամյանին մնում է սեփական նյարդերը ամրացնել, հատկապես, որ Սարգսյանը իր բիզնեսների նկատմամբ դաժանություն չի դրսեւորել, թեպետ կարող էր, վարչապետի նկատմամբ էլ հաշվենկատ սառնասրտություն դրսեւորել՝ զերծ մնալով ավելորդ գնահատականներից։ Թեպետ լինելով վարչապետ նա լավագույնս կանխատեսում է գործողի տապալումը, քանզի խոստացած ներդրումները ռեալ չեն, հասկանալի է, առաջին վեց ամիսն արդեն ետեւում է, երբ կարող ես հանրությանը սպասումի մեջ պահել՝ հստակ խոստումներով, բայց դրանից հետո պարտավոր ես արդյունքներ ցույց տալ ։ Ինչ խոսք՝ հիմա մի փոքր նպաստավոր պայման է ստեղծվել ընտրությունների համար բերված փողն է մտել շրջանառության մեջ, բայց իհարկե, դրա մարման ժամանակը գալու է,։ Այ հենց այդ ժամանակի վրա է Աբրահամյանի հույսն ու հաշվարկը, որ գործող վարչապետը հաջողության չի հասնելու, իսկ ինքը մտածում է իրեն ճիշտ պահելու դեպքում իր ժամանակն է գալու, սլաքն աշխատելու է իր օգտին։ Անի Սահակյան

դիտվել է 75 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am