Ինչու Ղարաբաղում ռազմական գործողություններ կարող են բռնկվել

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է արել խուսափել իրավիճակի հետագա սրումից։ Երեկ Բրուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, «Ազատության» հայկական ծառայության խնդրանքով անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը՝ Ստոլտենբերգը մի քանի անգամ շեշտել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը լարվածության թուլացման կողմնակից է։ «Ես կարծում եմ՝ ամենակարևորն այն է, որ կողմերը կամք և զսպվածություն ցուցաբերեն, խուսափեն ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրումից», ասել է Ստոլտենբերգը։ Օրերս Միացյալ Նահանգների Ազգային հետախուզության ծառայության տնօրեն Ջեյմս Քլափերն էլ իր ամենամյա զեկույցում նշել էր, որ այս տարի հակամարտության գոտում իրավիճակը կարող է էլ ավելի լարվել: «Բաքվի շարունակական վերազինումը՝ զուգորդված Ադրբեջանի տնտեսական պայմանների վատթարացման հետ, 2016-ին մեծացնում են հակամարտության սրման հավանականությունը: Ադրբեջանի հրապարակային մերժողականությունը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պահանջներից հրաժարվելու հարցում և Հայաստանի դժկամությունը իր հսկողության տակ գտնվող տարածքները հանձնելու հարցում շարունակելու են բարդացնել խաղաղ կարգավորման հնարավորությունը»,- արձանագրել էր Քլափերը: «Ազատության» հարցին, թե արդյոք ՆԱՏՕ-ում է՞լ են կարծում, որ իրավիճակը կարող է սրվել ղարաբաղյան գոտում, դաշինքի գլխավոր քարտուղարը հստակ պատասխան չի տվել՝ միաժամանակ ընդգծելով, որ իրենք ուշադրությամբ հետևում են տարածաշրջանային զարգացումներին։ «Մենք, իհարկե, ուշադիր հետևում ենք Ադրբեջանում և Լեռնային Ղարաբաղում զարգացումներին։ Ե՛վ Ադրբեջանը, և՛ Հայաստանը ՆԱՏՕ-ի գործընկերներն են, և մենք երկու երկրների հետ համագործակցությունը շատ բարձր ենք գնահատում»,- ասաց նա։ Այն հարցին էլ, թե արդյոք Հյուսիսատլանտյան դաշինքում գիտեն՝ ինչպե՞ս կարելի է խուսափել ղարաբաղյան հակամարտության գոտում զոհերից, Ստոլտենբերգը խուսափել է պատասխանել։ Ի դեպ, ադրբեջանական լրատվական գործակալությունների փոխանցմամբ՝ Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը փետրվարի 16-ին ժամանելու է Բաքու։ Այդ մասին հայտնել է ՆԱՏՕ-ի մամլո ծառայությունը։ Պլանավորված է, որ այցի ընթացքում Ափաթուրայը հանդիպումներ կունենա Ադրբեջանի իշխանությունների հետ։ Դատելով Վաշինգտոնից, ՆԱՏՕ-ից վերջին օրերին հնչող մտահոգ հայտարարությունները, կարելի է եզրակացնել, որ Ղարաբաղյան պատերազմի բռնկման լուրջ վտանգ են զգում արևմուտքում: Այդ սպառնալիքն, իհարկե, այսօր առավել մեծ է, երբ գոյություն ունեն Ռուսաստան-Թուրքիա սրված հարաբերություններ: Մյուս կողմից Ադրբեջանը, որ Ղարաբաղի հարցում լուրջ պահանջներ է ներկայացնում ԱՄՆ-ին և հավերժ բողոքում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունից, երկար ժամանակ մեծ հույսեր էր կապում Ռուսաստանի և անձամբ Պուտինի հետ` Ղարաբաղի հարցում: Բայց հիմա, երբ Թուրքիա-Ռուսաստանի հարաբերությունները ոչ մի կերպ չեն կարգավորվում, մեծ է վտանգը, որ Ալիևը ստիպված կլինի պաշտպանել Թուրքիային, իսկ կնշանակի վերջին տարիներին ռուս-ադրբեջանական բարեկամական հարաբերությունների վրա վերջակետ դնել, թեկուզ մի որոշ ժամանակ: Չպետք է մոռանալ նաև Ադրբեջանում սոցիալ-տնտեսական վիճակը, որը կարող է որոշակի պահից քաղաքական հետևանքներ ունենալ, իսկ նման դեպքերում «ամենահարմար» գործիքը անկայունությունն է սահմաններում, որով հնարավոր է դառնում իշխանության պահպանումը երկրի ներսում: Հենց այս մթնոլորտում է, որ մեծանում է Ղարաբաղում հանկարծակի պատերազմի բռնկման վտանգը, երբ ողջ աշխարհը զբաղված է հազար ու մի խնդրով... Թերևս, հենց այս վտանգն է զգում արևմուտքը և Հարավային Կովկասում նոր թեժ կետի ստեղծման հնարավորությունն, ըստ էության, արդեն չի բացառում: Թամար Բագրատունի

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Վթարվել է Երևան մտնող մայրուղային ջրատար. որոշ հասցեներում 24-ժամյա ջրանջատումներ կլինեն Խայտառակ ձերբակալություններ Ստեփանավանում․ Արեգա Հովսեփյանը մանրամասնում է (video) Փաշինյա՛ն, ինքդ քեզ պատժիր․․․ Իշխան Սաղաթելյանի պատասխանը՝ Փաշինյանի հայտարարությանը (video) Արցախի հանձնումը սկսվեց 2018-ին՝ «Սերժ Սարգսյան մերժելով». Էդուարդ Շարմազանով Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում «Պատերազմի» առիթ է դառնալու․ «Հրապարակ» Նեթանյահուն պնդում է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսումը․ FT Վթար. ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն ՇՏԱՊ․ Ահազանգեր ենք ստանում․․․ զինծառայողի հորն ազատել են աշխատանքից․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր (video) Ռուսաստանը հարվածել է Ուկրաինային, խոցել է 373 ԱԹՍ Տենց խոսացող ես, էլի եմ ասում՝ հենց հիմա արի,հետս բանավիճի․ Գերասիմ Վարդանյանի կոշտ խոսքը` Փաշինյանին (video) «Լսեցի՞ք՝ էս խեղկատակն ինչ է ասում․․․ աբսուրդ է»․ Գառնիկ Դանիելյան (video) Գյուտ Խաչի տոնի առիթով Սուրբ Պատարագ կմատուցվի Արարատի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում Փաշինյանը ճիշտ է․ գիտի՝ հիմնական վտանգը որտեղից է գալիս․ Աննա Գրիգորյան (video) ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի»․ «Իրավունք» Գիտե՞ք՝ ինչու Լուսինե Բադալյանին արգելեցին մտնի Ռուսաստան․․․ սկսվել է պրոցեսը․ Մեսրոպ Մանուկյան (video) 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ» Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ ամենաերիտասարդ պատգամավոր Շիրազ Մանուկյանը․ «Ժողովուրդ» Ռուսական զորքերը կարող էին Կիևը գրավել չորս ժամում. Թրամփ Նիկոլ․ «հոր դուքանը»․․․ (video) Հոկտեմբերի 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու․ հասցեներ Օդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ին «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում ձերբակալվել է 14 անձ «Ուժեղ Հայաստան» կուսակցության 5 անդամի այս պահին տեղափոխում են Հակակոռուպցիոն կոմիտե
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am