Կբախվե՞ն ՆԱՏՕ-ն ու Ռուսաստանը

Մոսկվան չի պատրաստվում արդարանալ Սիրիայում իր գործողությունների համար Սիրիական հակամարտությունը խլել է մոտ կես միլիոն կյանք, վկայում է Քաղաքական հետազոտությունների սիրիական կենտրոնը` ըստ The Guardian-ի: Զոհերի թիվը գնահատվում է 470 հազար մարդ, որը համարյա երկու անգամ ավելի շատ է կես տարի առաջ ՄԱԿ-ի հրապարակած 250 հազարից: Ընդհանուր առմամբ հակամարտության սկզբից` 2011-ից, Սիրիայի բնակչության 11,5 %-ը սպանվել է կամ տուժել: Վիրավորների թիվը գնահատվել է 1,9 միլիոն: Հետազոտական կենտրոնի գնահատականներով՝ երկրի տնտեսությունը պատերազմի հետևանքով կրել է $255 միլիարդի կորուստ: Սիրիական ճգնաժամը վաղուց վերաճել է միմյանց միջև տարբեր երկրների հարաբերությունների պարզելու խնդրի: Այսօր ոչ միայն պարզ չէ, թե ինչպիսին է լինելու Սիրիայի ապագան, այլև ինչպես են աշխարհաքաղաքական գործընթացները ծավալվելու սիրական ճգնաժամի լուծման ճանապարհին` երկրների մեջ փոխհարաբերություններում: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Մյունխենում հանդիպել են: «Հանդիպումն ամբողջովին նվիրվել է Սիրիայի կարգավորման և Սիրիայի համագործակցության միջազգային խմբի առաջիկա նիստի նախապատրաստության հարցերին: Քննարկվել են հրադադարի և մարդասիրական բեռների առաքման հարցերը»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում: Associated Press գործակալությունը, հղում կատարելով ամերիկացի պաշտոնյաներին, հայտնել էր, որ Ռուսաստանը առաջարկել է մարտի 1-ից կրակը դադարեցնել Սիրիայում: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է տեղեկությունն այն մասին, որ Մոսկվան իբր հանդես է եկել մարտի 1-ից Սիրիայում ռազմական գործողությունները դադարեցնելու առաջարկով: Նա հայտարարել է, թե պաշտոնապես նման պլաններ չեն հրապարակվել, քանի որ բանակցային գործընթացը հարկավոր է վարել շատ զգույշ: «Գործընթացը շատ փխրուն է, ընթանում է համաձայնություն, ու չի կարելի ասել ինչ-որ համերաշխության մասին սիրիական կարգավորման գործընթացում»,- նշել է Պեսկովը` հավելելով. «Դուք գիտեք, որ ՌԴ-ն հետևողականորեն ջանքեր է գործադրում սիրիական հակամարտության կարգավորման համատեքստում մյուս երկրների հետ, որոնք գործընթացի մաս են: Ես չէի շտապի»: Իսկ ՄԱԿ-ում ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հայտարարել է, որ Մոսկվան չի պատրաստվում արդարանալ Սիրիայում իր գործողությունների համար: Չուրկինն ասել է, որ Սիրիայում ՌԴ-ի զինուժի գործողություններն իրավական հիմքեր ունեն, ուստի, Ռուսաստանը ներողություն չի խնդրի: ՌԴ ներկայացուցիչն այս դիրքորոշումը հայտնել է Հալեպ քաղաքի շուրջ իրադրության հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փակ խորհրդատվության ժամանակ: ՆԱՏՕ-ն կուժեղացնի հետախուզությունը Թուրքիայի և Սիրիայի սահմանին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ դաշինքի պաշտպանության նախարարները որոշել են ուժեղացնել հետախուզությունը թուրք-սիրիական սահմանին։ Սթոլթենբերգն այդ մասին հայտնել է Բրյուսելում ՆԱՏՕ-ի նախարարական հանդիպման երկրորդ օրվա ավարտից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ. «Մենք որոշել ենք ուժեղացնել Թուրքիայի ու Սիրիայի սահմանին հետախուզությունը»։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները հավանության էին արժանացրել Սև և Միջերկրական ծովերում դաշինքի ռազմական ներկայության ընդլայնումը։ ՆԱՏՕ-ի 28 անդամ երկրների պաշտպանության նախարարները Բրյուսելում աջակցել են ինքնաթիռներ տրամադրելու Վաշինգտոնի հայցին։ Խոսքն այն ինքնաթիռների մասին է, որոնք զինված են ռադիոտեղորոշիչ հայտնաբերման AWACS համակարգով։ Դրանք կաջակցեն ԴԱԻՇ-ի դեմ ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի ջանքերին։ Այս մասին հայտնում է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը. «Մենք կտրամադրենք AWACS ինքնաթիռներ»,- ասել է նա լրագրողներին Բրյուսելում պաշտպանության նախարարների մակարդակով ՆԱՏՕ-ի խորհրդի հանդիպման երկրորդ օրվա ավարտին։ Իսկ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հոլանդական հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշել է, որ Ռուսաստանը վտանգավոր խաղ է խաղում Սիրիայում և գոյություն ունի ՆԱՏՕ-ի հետ բախվելու ռիսկ։ Երբ Դավութօղլուին հարցրել են, թե արդյոք նա իրականացնո՞ւմ է Սիրիայում ռազմական միջամտություն իրականացնելու նախապատրաստություն, Թուրքիայի վարչապետը բացասական պատասխան է տվել։ Դրա հետ մեկտեղ նա հայտարարել է, որ եթե իրենք ենթարկվեն հարձակման, ապա կտան պատասխան հարված։ Մինչդեռ Սթոլթենբերգը հայտարարել է, թե ՆԱՏՕ-ն անմիջական սպառնալիք չի տեսնում Ռուսաստանի կողմից. «Մենք անմիջական սպառնալիք չենք տեսնում Ռուսաստանի կողմից ՆԱՏՕ-ի անդամների համար, սակայն այնուհանդերձ պետք է հարմարվենք անվտանգության ոլորտում փոփոխվող իրավիճակին»,- ասել է նա լրագրողներին Բրյուսելում պաշտպանության նախարարների մակարդակով ՆԱՏՕ-ի խորհրդի հանդիպման երկրորդ օրվա ավարտին։ Սթոլթենբերգի խոսքով՝ Ռուսաստանը կիրառում է իր զինված ուժերը «հարևաններին վախեցնելու համար»։ Այսպիսով, Ռուսաստան-ՆԱՏՕ բախման հնարավորությունը գնալով մեծանում է: Ինչ դիրք կբռնի Մոսկվան` ՆԱՏՕ-ի կայացրած որոշումներից հետո, ցույց կտա ժամանակը: Բայց ՆԱՏՕ-ի կողմից ուժերի լարումը նաև կարող է առիթ դառնալ` խնդիրները Պուտինի հետ միասին քննարկելու, ընդհանուր հայտարարի գալու հնարավորության առումով: Ի վերջ, Ռուսաստանը վերջին շրջանում հենց դրան էլ ձգտում է: Խնդիրը նրանում է, թե ինչպիսի Ռուսաստանի հետ և ինչի շուրջ կուզենան պայմանավորվել Վաշինգտոնում: ՆԱՏՕ-ն ՌԴ-ին կոչ է անում հրաժարվել Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչման գործընթացից ՆԱՏՕ-ն հավատարիմ է Վրաստանին օգնելու հարցում և աջակցում է նրա ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, հինգշաբթի օրը հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը՝ պաշտպանության նախարարների մակարդակով ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստից հետո։ «Բոլոր դաշնակիցները անխտիր աջակցում են Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում։ Մենք կոչ ենք անում Ռուսաստանին փոխել իր որոշումը՝ վրացական շրջաններ Աբխազիան և Հարավային Օսիան որպես անկախ պետություններ ճանաչելու վերաբերյալ»,- ասել է Սթոլթենբերգը։ Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի անձնակազմը Հարավային ռազմական օկրուգի զորավարժությունների ընթացքում իրեն գերազանց է դրսևորել, զինվորականները գործել են արհեստավարժ և պատրաստ են ապահովելու անվտանգությունը Ռուսաստանի հարավային սահմաններում, այդ թվում՝ Ղրիմում, հայտարարել է նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգույի մասնակցությամբ ռուսաստանցի բարձրաստիճան սպակայակազմի հետ տեսակամրջի ժամանակ։ Մետաքսյա Շալունց  

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Վթարվել է Երևան մտնող մայրուղային ջրատար. որոշ հասցեներում 24-ժամյա ջրանջատումներ կլինեն Խայտառակ ձերբակալություններ Ստեփանավանում․ Արեգա Հովսեփյանը մանրամասնում է (video) Փաշինյա՛ն, ինքդ քեզ պատժիր․․․ Իշխան Սաղաթելյանի պատասխանը՝ Փաշինյանի հայտարարությանը (video) Արցախի հանձնումը սկսվեց 2018-ին՝ «Սերժ Սարգսյան մերժելով». Էդուարդ Շարմազանով Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում «Պատերազմի» առիթ է դառնալու․ «Հրապարակ» Նեթանյահուն պնդում է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսումը․ FT Վթար. ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն ՇՏԱՊ․ Ահազանգեր ենք ստանում․․․ զինծառայողի հորն ազատել են աշխատանքից․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր (video) Ռուսաստանը հարվածել է Ուկրաինային, խոցել է 373 ԱԹՍ Տենց խոսացող ես, էլի եմ ասում՝ հենց հիմա արի,հետս բանավիճի․ Գերասիմ Վարդանյանի կոշտ խոսքը` Փաշինյանին (video) «Լսեցի՞ք՝ էս խեղկատակն ինչ է ասում․․․ աբսուրդ է»․ Գառնիկ Դանիելյան (video) Գյուտ Խաչի տոնի առիթով Սուրբ Պատարագ կմատուցվի Արարատի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում Փաշինյանը ճիշտ է․ գիտի՝ հիմնական վտանգը որտեղից է գալիս․ Աննա Գրիգորյան (video) ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի»․ «Իրավունք» Գիտե՞ք՝ ինչու Լուսինե Բադալյանին արգելեցին մտնի Ռուսաստան․․․ սկսվել է պրոցեսը․ Մեսրոպ Մանուկյան (video) 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ» Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ ամենաերիտասարդ պատգամավոր Շիրազ Մանուկյանը․ «Ժողովուրդ» Ռուսական զորքերը կարող էին Կիևը գրավել չորս ժամում. Թրամփ Նիկոլ․ «հոր դուքանը»․․․ (video) Հոկտեմբերի 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու․ հասցեներ Օդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ին «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում ձերբակալվել է 14 անձ «Ուժեղ Հայաստան» կուսակցության 5 անդամի այս պահին տեղափոխում են Հակակոռուպցիոն կոմիտե
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am