Թոմաս դե Վաալ. Ալիևի հաշվարկները կարող են փոխվել, եթե փոխվեն հանգամանքները. Civilnet

Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Հայագիտության ինստիտուտը քննարկում էր կազմակերպել Հայաստան-Ադրբեջան ստատուս-քվոյի վերաբերյալ «Կարնեգի» հիմնադրամի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալի հետ: «Սև այգի» և «Կովկաս» գրքերի հեղինակ Դե Վաալը պատասխանում է վաշինգտոնաբնակ լրագրող, Հարավային Կովկասի հարցերով մասնագիտացած փորձագետ Focus on Karabakh-ի խմբագիր Էմիլ Սանամյանի հարցերին։ – Ձեր վերջին վերլուծության մեջ Դուք նշում եք, որ երբ խոսքը վերաբերում է ղարաբաղյան հակամարտությանը, ուշադրության կենտրոնում պետք է լինի «աստիճանական փոփոխությունը»: Ի՞նչ աստիճանական փոփոխության մասին է խոսքը։ Նախ նշեմ, թե որքան դժվար է Ղարաբաղյան համատեքստում աստիճանական փոփոխության հասնել։ Հակամարտությունների գծով բազմաթիվ փորձագետներ նշում են, որ հակամարտությունը գրչի մեկ հարվածով չի լուծվում։ Փոխարենը, հակամարտությունները տարիների ընթացքում տարբեր քայլերի և փոխզիջումների շնորհիվ աստիճանաբար թշնամանքից ձևափոխվում են մի իրավիճակի, որտեղ կողմերը միմյանց որպես սպառնալիք այլևս չեն դիտարկում, և ի վերջո պատերազմական իրավիճակին փոխարինելու է գալիս խաղաղությունը։ Դրան ականատես ենք եղել Հյուսիսային Իռլանդիայում, թեև այն ևս դեռ 100 տոկոս լիարժեք չէ։ Նմանապես, Կիպրոսը ևս այդ ճանապարհին է: Իրավիճակը շատ է փոխվել 20 տարի առաջվա համեմատ՝ շնորհիվ վստահության ամրապնդման միջոցների, ինչպիսիք են [Կիպրոսում] «Կանաչ գծի» բացումը 2003թ.: Այնպես որ, իդեալական տարբերակում լավ կլիներ տեսնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության քայլ առ քայլ լուծումը փոխզիջումների միջոցով, օրինակ՝ հայկական կողմը հրաժարվեր Ղարաբաղից հարավ-արևելք ընկած շրջաններից մեկից՝ տրանսպորտի և կապի վերագործարկման կամ ղարաբաղցիներին ավելի մեծ իրավունքների շնորհման փոխարեն։ Բայց ես այնքան միամիտ չեմ՝ հավատալու, որ դա այժմ հնարավոր է։ Հակամարտությունում անվտանգությունը կարևոր գործոն է, և այդ տեսակի որևէ զիջում երկու կողմից էլ կդիտվի որպես դավաճանություն կամ ազգային անվտանգության շահերի անտեսում: Այսպիսով, աստիճանական փոփոխություն ասելով՝ նկատի ունեմ դրանից ավելի փոքր քայլեր. հրադադարի մանդատի ամրապնդում և շփման գծի երկայնքով ծանր հրետանու հետ քաշում (հայկական կողմի պահանջով), որը կուղեկցվի ավելի համակարգված, քաղաքական էական բանակցությունների մեկնարկով (ադրբեջանական կողմի պահանջով): Սրա շուրջ փոխհամաձայնություն կարծես թե կայացել էր անցյալ մայիսին Վիեննայում, և դա պետք է լինի լարվածությունը թուլացնելու հիմքը։ -Երբ խոսքը վերաբերում է հայկական կողմին, դուք վերջերս նշել եք, որ պետք է ավելին արվի՝ գնահատելու պատերազմի արդյունքի վերաբերյալ Ադրբեջանի ցավը, ներառյալ՝ կորցրած տարածքները: Այդ առումով, ի՞նչ իրատեսական քայլեր կարող է ձեռնարկել հայկական կողմը։ Կրկին նկատի ունեմ իդեալական սցենարները։ Կարծում եմ, որ Ղարաբաղի շուրջ հակամարտության դինամիկան և Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանության մեծ մասը պայմանավորված է այն հանգամանքով, որ հայկական կողմը կարծես գոհ է ստատուս-քվոյից, իսկ այդ ստատուս-քվոն նշանակում է, որ միջազգայնորեն ադրբեջանական խոշոր տարածքներ, որտեղ ավելի քան կես միլիոն մարդ էր ապրում (ես չեմ խոսում հենց Լեռնային Ղարաբաղի մասին)․ հայկական ուժերի վերահսկողության տակ են և ավերված վիճակում։ Հայերը պետք է հիշեն (և ասեն աշխարհին, որ հասկանում են), որ իրենց խնդիրը տուն-տեղը կորցրած այդ մարդկանց հետ չէ, որոնք արժանի են վերադառնալու իրենց հողերը։ Նյութի մանրամասները կարդացեք Civilnet–ի  կայքում

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am