«Այս տարիքում սիրահարվելն ու ընտանիք կազմելն այլ երջանկություն է». Ջիանի Օնչո

Դերասանուհի, հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանն օրերս ամուսնացել է պրոդյուսեր Ջիանի Օնչոյի հետ, ով աշխատել է Արսեն Սաֆարյանի, Լիանայի, Սոֆի Մխեյանի հետ, հիմնադրել է «Ջիանի» ոսկու սրահներն ու ակումբը։ Գայանեի անձնական կյանքի այս փոփոխությունը մեծ արձագանք ստացավ երկրպագուների կողմից։ 2 օր է՝ բոլորը քննարկում են նրա ամուսնությունը։ «Գայանեի հետ ծանոթացել ենք 2007 թվականին՝ իմ շատ սիրելի ընկերուհու, հարազատ մարդու՝ Արմինկայի տարեդարձի օրը։ Ի սկզբանե, ուղղակի ընկերներ էինք, սակայն ժամանակի ընթացքում հարաբերությունները փոխվեցին»,- հայտնեց նա, սակայն չցանկացավ բացահայտել, թե որքան ժամանակ է, ինչ ինքն ու Գայանեն միասին են։ Զույգն այժմ վայելում է երջանկությունը։ Ջիանին նշեց, որ հասուն տարիքում սիրահարվելն ու ընտանիք կազմելն այլ երջանկություն է․ «Աննկարագրելի երևույթ է։ Մարդիկ միայն այդ տարիքում սիրահարվելու դեպքում կարող են հասկանալ՝ ինչ է դա նշանակում։ Հիմա  սիրահարվածությունն ավելի շատ է, քան 16 տարեկանում»։ Այս փուլում հաղորդավարուհին ամփոփել է աշխատանքը «Բարի լույս» ծրագրում։ Շատերը կարծում են, որ ամուսնությունից հետո նա դադարելու է գործունեություն ծավալել։ Ամուսինը, սակայն, որևէ կերպ չի խոչընդոտում սիրելիի աշխատանքին։ «Ես շատ կողմ եմ, որ Գայանեն աշխատի։ Մենք վերադառնալու ենք Հայաստան, և Գայանեն շարունակելու է գործունեությունը։ Ես որևէ խնդիր չեմ տեսնում իր գործունեության մեջ։ Ավելին, կողմ եմ, որ իր գործունեությունն ավելի մեծ թափ առնի»,- ասաց նա: Պրոդյուսերը հաճույքով կհետևի կնոջ աշխատանքին, սակայն նրա հետ համագործակցություն չի նախատեսում․ «Գայանեն իմ կինն է, իմ սիրելին։ Ես նրա պրոդյուսերը չեմ դառնալու»։ Զույգը Հայաստան կվերադառնա մոտ 2 ամսից։ Թեև այս փուլում խոսակցություններ են շրջանառվում, որ Գայանեն մեկնել է ԱՄՆ՝ ամուսնու հետ այնտեղ մշտական բնակություն հաստատելու նպատակով, իրականում հակառակն է եղել՝ Ջիանին է վերադառնալու Հայաստան։ «Ես 1988 թվականից ապրում եմ ԱՄՆ-ում, ԱՄՆ քաղաքացի եմ։ Այս ընթացքում 10 տարի ապրել եմ Երևանում, ստեղծել եմ «Ջիանի» ոսկու սրահներն ու համանուն ակումբը, հետո կրկին վերադարձել եմ ԱՄՆ։ Բնակվում եմ Միացյալ Նահանգներում, սակայն մոտ 2 ամսից վերադառնալու ենք Հայաստան։ Այս անգամ ինձ Գայանեն է հետ բերում Հայաստանում, ոչ թե գործերը։ Ես իրեն չկարողացա համոզել ապրել ԱՄՆ-ում։ Ինքն ընդհանրապես ցանկություն չունի այստեղ ապրել, սիրում է իր հայրենիքը, հողն ու ջուրը։ Ես նույնպես սիրում եմ մեր երկիրը, այնպես որ, շուտով կվերադառնանք»,- պատմեց  Ջիանին։ Այս տարիների ընթացքում Գայանեն ամեն ինչ արել է, որպեսզի որդին՝ Ալեքսանդրը, լավ դաստիարակություն, լավ ուսում ստանա։ Որդու մասին խոսելիս հաղորդավարուհին նշել է, որ կյանքում առաջնային կարևորում է իր տղային, ինչ-որ չափով իր կյանքը մի կողմ դնելով՝ զբաղվում է որդու դաստիարակությամբ։ Դերասանուհու ամուսնուց հետաքրքրվեցինք, թե ինչ հարաբերություններ ունի Գայանեի որդու հետ․ «Մենք  շատ լավ հարաբերություններ ունենք։  Ինքս էլ ունեմ մեծ երեխաներ, որդիս 21 տարեկան է, աղջիկս՝ 19։ Ես շատ ուրախ եմ, որ Գայանեն էլ ունի երեխա։ Մեր երեխաներն են։ Բոլորը շատ նորմալ են վերաբերում մեր հարաբերություններին։ Հասուն մարդիկ են, ամեն ինչ հասկանում են։ Բնականաբար, ես ու կնոջս տղան կարողանում ենք ընկերություն անել։ Գայանեն էլ իմ երեխաների հետ է շատ մտերիմ։ Երեկ էլ միասին էինք»։ Ալեքսանդրն այժմ սովորում է Չինաստանում և ներկա չի եղել փոքրիկ խնջույքին, որ կազմակերպվել էր Գայանեի և Ջիանիի ամուսնության կապակցությամբ։ «Մենք մեծ խնջույք չենք արել, ուղղակի հավաքվել ենք նեղընտանեկան շրջանակներում։ Նախատեսնում ենք այստեղ էլ հավաքույթ անել»,- եզրափակեց Ջիանին։ Նյութի աղբյուրը` Tert.am

դիտվել է 878 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am