Արարատ Խանդոյանին վիրահատում են. aysor.am
Խորենացի փողոցում ՊՊԾ գնդի գրավման օրերին մասսայական անկարգության գործով մեղադրյալ Արարատ Խանդոյանին այսօր տեղափոխել են Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն՝ աչքը վիրահատելու համար: Այդ մասին Aysor.am-ին տեղեկացրեց Խանդոյանի փաստաբան Արա Ղարագյոզյանը: Նրա խոսքով, Խանդոյանին վիրահատության ենթարկելու համար պաշտպանական կողմը բազմիցս միջնորդություններ է ներկայացրել, սակայն ԱՆ քրեկատարողական հիմնարկների վարչությունը «անհարկի մերժել է»: «Մենք մասնագետների բազմաթիվ եզրակացություններ էինք ներկայացրել, որ անհրաժեշտ է Արարատ Խանդոյանին վիրահատության ենթարկել, սակայն անհարկի մերժումներ էինք ստանում: Եվ միայն մամուլով բարձրացված աղմուկից հետո ստացել ենք դրական պատասխան, ու այժմ Արարատ Խանոդյանը վիրահատության է ենթարկվում», – ասաց պաշտպանը: Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: