Գյումրիում անհանգիստ իրավիճակ է. Զինված ռուս զինծառայողին կարելի էր արագ գտնել

Որքան էլ Գյումրիի ռուսական ռազմաբազայի ղեկավարությունը փորձում է գյումրեցիներին հանգստացել, թե ռազմաբազայից փախուստի դիմած զինծառայողը զինված չէ, բայց քաղաքում անհանգստություն կա, քանի որ որոշ լուրերի համաձայն՝ նա զինված է:Այս մասին Lragir.am-ին փոխանցեց Գյումրեցի քաղաքագետ Գագիկ Համբարյանը:Հիշեցնենք, որ Գյումրիի ռուսական ռազմաբազայից փախուստի դիմած ռուս պայմանագրային զինծառայողը դեռևս չի գտնվել: Ոստիկանությունը հայտարարել է, որ նա 1982 թվականին ծնված Դմիտրի Լոշմանովն է, ով ապրիլի 16-ին՝ ժամը 9:30-ի սահմաններում, դուրս է եկել զորամասից և չի վերադարձել: Ըստ ոստիկանության՝ Լոշմանովը զորամասից դուրս է եկել գնումներ կատարելու նպատակով:«Ռուսական կողմը, ճիշտ է, քաղաքի բնակչությանը փորձում է հանգստացնել, որ զինծառայողը զենքով չէ, այսինքն՝ Պերմյակով-2-ի մասին խոսք լինել չի կարող, բայց կան նաև տեղեկություններ, որ զինծառայողը զինված է եղել: Երեկ կոնկրետ ես քաղաքում մի քանի ռուս զինվորականների խմբերի եմ տեսել, ովքեր Լոշմանովի նկարն իրենց ձեռքին շրջում էին քաղաքում, մտնում էին համապատասխան օբյեկտներ, որտեղ ռուս զինվորականները սիրում են ժամանակ անցկացնել, ճշտում, արդյոք աշխատակիցները տեսել են այդ զինծառայողին, թե ոչ: Այնպես որ, ռուսական կողմն այս անգամ ավելի բաց է աշխատում: Բայց անհանգստացնող է փաստը, որ փոքր Գյումրիում ռուս զինվորը կարող է կորել և օրերով չեն կարող նրան գտնել: Այնինչ, նրան ժամերի ընթացքում կարելի էր հայտնաբերել», ասաց Համբարյանը: Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակը վերահսկողության թուլության մասին է փաստում: Պերմյակովի դեպքից հետո ռուսական կողմը խոստացել էր ավելի խիստ վերահսկողության տակ պահել Ռուսաստանից Հայաստան ծառայության եկող անձանց, բայց այս իրավիճակն է:“Բացի այդ, պետք է ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ ի տարբերություն Պերմյակովի, Լոշմանովը պայմանագրային զինծառայող է: Այսինքն՝ նա շարքային  զինվորական չէ, որին զորակոչել են հեռավոր գյուղերից, որ ինքը անբարենպաստ ընտանիքից լինի կամ հոգեկան հիվանդ և նման քայլի դիմի: Եվ սրանով ևս մեկ ապացույց, որ այն խնդիրը, որը դրված էր, թե Պերմյակովը շարքային զինծառայող է եղել և հենց դրանով է պայմանավորված նրա կատարած հանցագործությունը, այդպես չէ: Ռուսական կողմը խոստացել էր, որ հետագայում պայմանագրային զինծառայողներ կուղղի Հայաստան, և հանցագործությունները կնվազեն, այդպես չեղավ: Լոշմանովը հենց պայմանագրային զինծառայող է”,- ասաց Գագիկ Համբարյանը:

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am