Ինչ է մտածել Սերժ Սարգսյանը

ՀՀԿ-ՀՅԴ «բազարը» մոտենում է ավարտին եւ քաղաքական շուկայում հայտնի «առեւտրականները» կարծես հաջողում են ձեռք գցել այն ամենը, ինչը որ ցանկանում էին: Այսպիսով, արդեն իսկ պարզ է, որ ՀՅԴ-ն կստանա Տարածքային կառավարման, Էկոնոմիկայի և Կրթության և գիտության նախարարությունները, ինչպես նաև ՝ Շիրակի և Արագածոտնի մարզպետի պաշտոնները։ Այս շարքում անակնկալը Կրթության և գիտության նախարարությունն էր, քանի որ մնացած պաշտոնների շուրջ բանակցությունները վաղուց էին ավարտվել։ Մեկ անգամ չէ, որ ներկայացրել ենք դաշնակցության իրական նպատակները, դրանք ուղղված էին 2017-ի ընտրություններին, բանակցություններն էլ ընթանում էին այն նախարարությունների շուրջ, որոնք ընտրական գործընթացներում կարեւոր դերակատարում կարող են ստանձնել: Պատահական չէ, որ ՀՅԴ-ն մերժելով մերժել է իրեն տրվելիք սոցապ նախարարությունը, որտեղ ժամանակին լավ հիշողություններ չեն թողել… Միայն Էկոնոմիկայով ու Տարածքային կառավարումով, դրան գումարած երկու մարզով հնարավոր չէր մինչեւ վերջին խազը վարկաբեկված ՀՅԴ-ի համար ընտրություններին անգամ նվազագույն տոկոս «խփել»: Չնայած այն հանգամանքի, որ ՏԿՆ-ի ենթակայության տակ են գործելու ՀՀ մարզպետները, սակայն դրանով հարցին լուծում չէր տրվում: Գաղտնիք չէ, որ ընտրական պրոցեսների հիմնական դերակատար են համարվում դպրոցների տնօրենները: Դաշնակցականներն իրենք էլ բարձր ամբիոններից հաճախ դժգոհություն են հայտնել, որ դպրոցներն ու բուհերը հանրապետականացվում են, որ կրթության ոլորտի աշխատողները մասնակից են դառնում ընտրակեղծիքների իրականացմանը, որ հայ ուսուցիչը դարձել է ընտրակեղծարար։ Հասկանալի է, որ ԿԳ ոլորտը կենաց-մահու պայքարով վերցնելու դաշնակցականների գլխավոր ցանկությունը այն ընտրություններին սեփական շահերին ծառայեցնելն է: Մյուս կողմից՝ իշխանությունը հասկանում է, թե ինչ է զիջում դաշնակցականներին եւ, ըստ ամենայնի, ՀՅԴ-ին տրվելիք քվեի չափը որոշվելու է դեռ «էս գլխից», թերեւս ՀՀԿ-ն չի պատրաստվում ՀՅԴ-ի ձայների համար անձամբ պատասխանատվության տակ մտնել … Չի բացառվում,սակայն, որ Աշոտյանի հարցում ներկայիս որոշման քողածածկույթի տակ բոլորովին այլ նպատակ է թաքնված ու այն ուղղված է առաջիկա քաղաքական գործընթացներին ու վերադասավորումներին: Աշոտյանը բավական լուրջ դերակատարում ունի ՀՀԿ-ում, Հայաստան-ԵՄ հարաբերություններում համակարգելով ՀՀԿ-ի և Եվրոպայի ժողովրդական կուսակցության համագործացությունը։ Տարբեր ժամանակներում նա անգամ սեփական վարկանիշի գնով իր վրա կուսակցության «հարձակվողի» պատասխանատվություն է վերցրել, ինչպես եղավ փետրվարյան «ապստամբության» օրերին: Աշոտյանը սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի ժամանակ դարձավ այդ փոփոխությունների հիմնական քարոզիչներից մեկը: Այնպես որ չի բացառվում, որ Սերժ Սարգսյանը նրան դուրս է բերում «շարքային» նախարարի կարգավիճակից, որպեսզի նախապատրաստի մեկ այլ պաշտոնում՝ առանցքային ու կարեւորագույն, ինչպիսին ԱԺ նախագահի պաշտոնն է՝ այսկերպ լուծելով թե քաղաքական սերնդափոխության , թե իշխանության հակակշիռների հարցը: Գաղտնիք չէ, որ Հովիկ Աբրահամյանը իր վարչապետության առաջին իսկ օրերին մեծ ցանկություն է դրսեւորել «ազատվել» Աշոտյանից, Սերժ Սարգսյանը թերեւս հաշվարկել է պահի խնդիրը ու որոշել է, որ հիմա է ճիշտ ժամանակը: Այլապես դժվար է հավատալ, որ ՀՀԿ-ն որոշել է հանուն Դաշնակցության «զոհաբերել» կուսակցության առաջամարտիկի, որը ոչ այնքան անձի քաղաքական կարիերայի հարցում է նշանակություն ունենալու, որքան կուսակցության: Անի Սահակյան

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Վթարվել է Երևան մտնող մայրուղային ջրատար. որոշ հասցեներում 24-ժամյա ջրանջատումներ կլինեն Խայտառակ ձերբակալություններ Ստեփանավանում․ Արեգա Հովսեփյանը մանրամասնում է (video) Փաշինյա՛ն, ինքդ քեզ պատժիր․․․ Իշխան Սաղաթելյանի պատասխանը՝ Փաշինյանի հայտարարությանը (video) Արցախի հանձնումը սկսվեց 2018-ին՝ «Սերժ Սարգսյան մերժելով». Էդուարդ Շարմազանով Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում «Պատերազմի» առիթ է դառնալու․ «Հրապարակ» Նեթանյահուն պնդում է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսումը․ FT Վթար. ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն ՇՏԱՊ․ Ահազանգեր ենք ստանում․․․ զինծառայողի հորն ազատել են աշխատանքից․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր (video) Ռուսաստանը հարվածել է Ուկրաինային, խոցել է 373 ԱԹՍ Տենց խոսացող ես, էլի եմ ասում՝ հենց հիմա արի,հետս բանավիճի․ Գերասիմ Վարդանյանի կոշտ խոսքը` Փաշինյանին (video) «Լսեցի՞ք՝ էս խեղկատակն ինչ է ասում․․․ աբսուրդ է»․ Գառնիկ Դանիելյան (video) Գյուտ Խաչի տոնի առիթով Սուրբ Պատարագ կմատուցվի Արարատի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում Փաշինյանը ճիշտ է․ գիտի՝ հիմնական վտանգը որտեղից է գալիս․ Աննա Գրիգորյան (video) ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի»․ «Իրավունք» Գիտե՞ք՝ ինչու Լուսինե Բադալյանին արգելեցին մտնի Ռուսաստան․․․ սկսվել է պրոցեսը․ Մեսրոպ Մանուկյան (video) 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ» Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ ամենաերիտասարդ պատգամավոր Շիրազ Մանուկյանը․ «Ժողովուրդ» Ռուսական զորքերը կարող էին Կիևը գրավել չորս ժամում. Թրամփ Նիկոլ․ «հոր դուքանը»․․․ (video) Հոկտեմբերի 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու․ հասցեներ Օդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ին «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում ձերբակալվել է 14 անձ «Ուժեղ Հայաստան» կուսակցության 5 անդամի այս պահին տեղափոխում են Հակակոռուպցիոն կոմիտե
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am