Պետության անվտանգությունն է խաթարվում

«Կոալիցիաները ձևավորվում են ոչ թե ընտրություններից առաջ, կամ հետո, այլ սկզբունքների և նպատակների հիման վրա»,-Հայելի.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը: Շիրինյանը նկատում է, որ կոալիցիաները, որպես կանոն, ձևավորվում են քաղաքական որոշ պարամետրերի վրա. «Եթե օրինակ բերեմ, ապա` աջեր, ինչպիսին հանրապետական կուսակցությունն է,  կամ ձախեր, ինչպիսին դաշնակցական կուսակցությունն է: Այսինքն,  Հայաստանում այս ամուսնությունը խիստ անբնական է և պետության շահերին դեմ: Սա նույնն է, որ Անգլիայում, որը դասական քաղաքական պետություն է,  լեյգորիստներն ու կոնսերվատորներն իրար հետ ամուսնանային: Դա հնարավոր բան է, բայց հանուն պետության անվտանգության չեն գնա դրան: Թագուհին էլ թույլ չի տա»,-ընդգծեց քաղաքագետը: Քաղաքագետի խոսքով` դաշնակցությունը դիմում է հանրապետական կուսակցության ողորմածությանը` գնալով անբնական ամուսնության, քանի որ դաշնակցությունը պետք է ստեղծեր բնական օպոզիցիա, որով կհամախմբեր սոցիալիստներին: «Այստեղ անձնական և կուսակցական շահերի համար գործարք է կայանում, որը պետության հետ ոչ մի կապ չունի և առնչություն չունի անվտանգության հետ: Փաստում եմ, որ այս միավորումը վտանգում է Հայաստանի հանրապետության առողջ զարգացումը: Դաշնակցականները կարող էին ողորմածություն չակնկալել, բայց նրանք այս քայլին գնացին անձնական բարեկեցությունը պահելու համար»,-նշեց Շիրինյանը: Շիրինյանը անդրադարձավ գերմանացի քաղաքագետ Միխելսի դիտարկմանը, որը առնչվում է  նմանատիպ իրավիճակին.«Միխելսի գնահատականով, երբ կուսակցությունների ղեկավարությունը երկար ժամանակ չի փոխվում, ուրեմն նա օլիգարխանում է: Նկատենք, որ սա վերաբերվում է դաշնակցությանը:Ստացվում է, որ այս միավորումը չի բխում գաղափարից ու պետության շահերից»: Շիրինյանը ավելացրեց, որ 1907 թվականից ՀՅԴ-ն սոցիալիստական կուսակցություն է և Սոցինտեռնի անդամ: Քաղաքագետը պորտֆելների բաշխումը շատ էական չի համարում: «Աշոտյանի համար պորտֆել կգտնվի:Երկու նախարարական պորտֆել կավելացնեն: Հայաստանում դա խնդիր չէ»,-խոսելով ԿԳ նախարարի պորտֆելը զիջելու մասին ասաց քաղաքագետը: Լուսինե Ղազարյան

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Շղթայական ավտովթար է եղել, անչափահաս է վիրավորվել Մայիսի 28-ին Նիկոլը մի բան է ուզում անել․․․ թոզ կփչի ու․ Ռոբերտ Քոչարյան (video) «Ալավերդի» բժշկական կենտրոնի ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել Արտերկրում ուսանող կուրսանտների համար ՊՆ-ն կվարձակալի բնակելի տարածություն. «Փաստ» Քրիստինե Վարդանյանի դիպուկ պատասխանը Ռուբեն Ռուբինյանին (video) Անմխիթար ցուցանիշներ՝ ագրարային համալսարանում. «Հրապարակ» Սպերցյանը վնասվածք է ստացել. Կրասնոդարի գլխավոր մարզիչը մանրամասներ է հայտնել Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը Սյունիքից դժգոհ ու հիասթափված են եկել. «Հրապարակ» Քաղծառայողներն էլ են ներգրավվել. «Հրապարակ» Ինչ եղանակ է սպասվում Արմավիրի համայնքային ոստիկանները հայտնաբերել են շանը մեքենային կապած վարորդին․ նա ձերբակալվել է Էդ մարզպետի հերը Աշոտ Արսենյանն է․ նախորդ իշխանությունների ոտքերի տակ թավալվել է․ Իշխան Սաղաթելյան (video) Կտրուկ շրջադարձի առարկայական վտանգները. «Փաստ» Եվրամիությունը պահանջում է, որ Վրաստանը լիովին դադարեցնի Ռուսաստանի հետ տրանսպորտային կապերը Թեկնածուների եկամուտների մասին հայտարարագրերը ներկայացնելու վերջնաժամկետը մայիսի 13-ն է․ ԿԸՀ Միայն արտաքուստ կարող է թվալ, թե հող հանձնելը հասարակության որոշ մասը մոռացել է Իրավունք չունենք Իրանի հետ թշնամանալու․TRIPP-ի ծրագիրը գիտե՞ք՝ ինչպես են գծել․ Քոչարյանը մանրամասնեց (video) Կապիտուլյանտները 24/7 ռեժիմով Ադրբեջանից ու Թուրքիայից «խաղաղություն» են մուրում․ Շարմազանով Հաղթանակ թաղամասում մեքենան կայանելու շուրջ վեճն ավարտվել է դանակահարությամբ #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Նիկոլը Սյունիքը հանձնում է․ ինչի՞ դիմաց․ գնդապետ Վոլոդյա Հովհաննսիսյան (video) «Ռոսատոմ»-ի առաջարկը Հայաստանին ՌԴ-ն Հայաստանին է փոխանցել Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի վերաբերյալ անհրաժեշտ պարզաբանումները Թրամփը հայտարարել է, որ Վենսը և Ռուբիոն կարող են իրեն փոխարինել 2028 թվականին Թուրքիայի 3 քաղաքացի կարող է վարակված լինել Հանտավիրուսով 5-ամյա երեխան մանղալին բենզին լցնելու հետևանքով ծանր այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am