Ռուսական էլիտայի գլամուրն ու Արա Աբրահամյանի 60-ամյակը

Ապրիլի 16-ին Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը տոնել է իր 60-ամյակը: Խնջույքին մասնակցելու համար Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մի քանի ժամով մեկնել է Մոսկվա: Բարձրաստիճան հյուրերի թվում էին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկին: Միջոցառումը աչքի է ընկել նաեւ աստղերի մասնակցությամբ: Ըստ RUSARMINFO-ի տեղեկությունների՝ ռուս էստրադային և օպերային հայտնի երգիչ Նիկոլայ Բասկովը հայտնի «Սիրո ամառ» երգը հայերեն երգել է Արա Աբրահամյանի 60-ամյա հոբելյանի առթիվ: Նրան շնորհավորել են նաև Ֆիլիպ Կիրկորովը, Գրիգորի Լեպսը և Թաթա Սիմոնյանը: Համացանցում Արա Աբրահիմովիչի շքեղագույն ծնունդը թիվ մեկ քննարկման թեմաներից է դարձել, աղքատ երկրի միլիրադատեր զավակների անամոթ զեխությունների հերթական դրվագը հրավիրել է բոլորի ուշադրությունը։ Ռուսաստանի հայերի միության ղեկավարը ադրբեջանցի հայտնի միլիարդատիրոջ Թելման Իսմայիլովի վարքուբարքի կրկնօրինակությամբ է տարված, սակայն բոլորիս է հայտնի նրա վերջը․․․ Ինչեւէ, ուշադրության է արժանի ռուսաստանցի չինովնիկների, բարձրաստիճան այրերի, ինչպես նաեւ Սերժ Սարգսյանի մասնակցությունը, որն ընդհանուր առմամբ ընդգծել է հայ-ռուսական հարաբերությունների պերճանքն ու թշվառությունը։ Ապրիլյան պատերազմից հետո հայ-ռուսական հարաբերություններում առաջացած խորը վիհի ու Հայաստանում հակառուսական տրամադրությունների խորացման պարագայում ակնհայտ է, որ Ռուսաստանը փորձում է վերականգնել իր ազդեցությունը եւ վարկանիշը տարածաշրջանում ու հատկապես Հայաստանում, ինչի դրսեւորումներից մեկն էլ Ռուսաստանի հայերի միության ղեկավարի ծննդյան տոնին բարձրաստիճանների մասնակցությունն է՝ ասել է թե վերաբերմունքի, տոնայնության վերանայում։ Բայց դրանով հանդերձ ում համար հայնտի չէ թե մասնակիցների, թե առհասարակ ռուսաստանյան բարձրաստիճանների վերաբերմունքը հայերիս ու Հայաստանի նկատմամբ։ Այնտեղ է Վլադիմիր Ժիրինովսկին, ով տարվա մեջ իր կապիկությունների ռեկորդներով անգերազանցելի է, մեկ Ադրբեջանի շահերով է մտահոգվում ու հարձակում գործում Հայաստանի վրա, մեկ հակառակը։ Հետեւաբար այս համատեքստում ավելին, քան ցինիզմ չի կարելի անվանել Ժիրինովսկու մաղթանքը։ Մի քանի ամիս առաջ ադրբեջանցիների համար էր կենացներ ասում Բաքվում, իսկ ծնունդին մաղթել է վերադարձնել Արարատն ու ճանաչել Արցախը։ Իսկ Պուտինի խոսնակը մաղթել է, որ Աբրահամյանը վերջապես սովորի ռուսերեն խոսել, ըստ երեւույթին ակնարկելով, որ այդպես Աբրահամյանը գուցե Կրեմլի համար դառնա առավել արդյունավետ աշխատող: Իհարկե Պեսկովի «սիրալիրությունը» ակնհայտ է Պուտինի՝ Արա Աբրահամյանի նկատմամբ հեգնական վերաբերմունքի դիմաց, ով տարիներ առաջ հայտնի միջոցառումներից մեկի ժամանակ բավական կոշտ կշտամբել էր Աբրահամյանին այն բանի համար, որ Ռուսաստանում 3 միլիոնից քիչ հայ է ապրում։ «Իհարկե, Պուտինը միշտ ճիշտ ա, բայց ես ասեմ` Ռուսաստանում, իրոք, ապրում է մոտ 3 մլն հայ», -հետո վախվորած արձագանքեց Աբրահամյանը, բայց եղածը եղած էր ու նա Պուտինի դեմ, ինչպես արդարության, երբեք չի մեղանչել։ Ում համար հայտնի չէ, որ Պուտինի էմիսարների համար խնդիրը ոչ միայն Աբրահամյանի, այլեւ հայ ժողովրդի ռուսերեն գերազանց իմացության մեջ է, այլեւ ռուսական մշակույթի սերտումը, որով էլ ավելի կհեշտանա իրենց «սպիտակ ջարդը»։ Պակաս ուշագրավ չէ նաեւ Սերժ Սարգսյանի մասնակցությունը, մի կողմից նա թույլ չի տալիս ռուսական դիրքերի ընդլայնումը Հայաստանում, վկան Աբրահամյանի քաղաքական հայտնի մերժումն է, մյուս կողմից պահում է հավասարակշռությունը՝ իր ներկայությամբ պահելով այդ շրջանակների հետ հարաբերությունները։ Անի Սահակյան

դիտվել է 88 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am