Սեյրան Օհանյանը «Своя игра» է սկսում. քննարկվում է 2 սցենար

«Ժամանակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախկին նախարար, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչ Սեյրան Օհանյանը առաջիկայում հնարավոր է սեփական կուսակցությունը հիմնի։ Այժմ քննարկվում է 2 սցենար՝ Օհանյանը պահպանում է բարեկամական հարաբերություններ Օսկանյանի եւ Հովհաննիսյանի ղեկավարած կուսակցությունների ներկայացուցիչների հետ, բայց հիմնում է իր սեփական կուսակցությունը՝ ինքը լինելով նախագահ եւ ունենալով իր կողմնակիցները, որոնք, ինչպես վերեւում նշեցինք, այս ընթացքում Օհանյանին հրապարակավ սատարողների շարքերում չեն եղել։ Ամենայն հավանականությամբ, Օհանյանի կողքին կկանգնեն «Ազատամարտիկների դաշինքի» ներկայացուցիչները, որոնցից մի քանիսը խորհրդարանական ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել էին ՕՐՕ դաշինքից։ Երկրորդ տարբերակն էլ այն է, որ ՕՐՕ-ն դառնա կուսակցություն, նախագահն էլ լինի Սեյրան Օհանյանը։ Ինչպես հայտնի է, «Ժառանգության» եւ «Համախմբում» կուսակցությունների առաջնորդներ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը մտորում են ակտիվ քաղաքականությունից դուրս գալու շուրջ՝ իրենց կուսակցությունները գուցե ոչ պաշտոնապես, բայց վստահելով Արմեն Մարտիրոսյանին, մյուսի դեպքում էլ՝ Ստեփան Մարգարյանին կամ Էլինար Վարդանյանին։ Եվ եթե Օհանյանը չհամաձայնի ՕՐՕ-ի նախագահ դառնալ, այն այդպես էլ չի դառնա կուսակցություն, եւ «Ժառանգությունն» ու «Համախմբումը» կշարունակեն առանձին գործունեությունը։ Բայց այն բանին, որ Օհանյանը ղեկավարի ՕՐՕ կուսակցությունը, կտրականապես դեմ են իր թիմակիցները եւ այս օրերին ակտիվ աշխատանք ու քննարկումներ են տանում Օհանյանին համոզելու սեփական, յուրայինների թիմով կուսակցություն ստեղծելու համար։ Ամենայն հավանականությամբ, հետընտրական թոհուբոհից հետո պաշտպանության նախկին նախարարը վերջնական որոշում կկայացնի՝ սկսո՞ւմ է «Своя игра», թե՞ ՕՐՕ-ի մնացորդների վրա հիմնված կուսակցության նախագահ կդառնա»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am