Իրանի կոշտ պահանջը Բաքվին` ԼՂ հարցով

Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանը երեկ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը չպետք է թույլ տան, որ երրորդ ուժը միջամտի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը. «Հուսով եմ, որ Հայաստանն ու Ադրբեջանը ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման հարցում վճռական կլինեն և երրորդ ուժը միջամտություն ու ճգնաժամի խորացում թույլ չտա»: Սա խիստ ուշագրավ հայտարարություն է, որովհետև պաշտոնական Բաքուն բացահայտ ռուսական աջակցություն է ակնկալում Մոսկվայից: Բայց պարզ է, որ Իրանը Ղարաբաղյան կարգավորման գործընթացում լինելով հավասարակշռված երկիր, մշտապես կողմնակից է եղել կայունության պահպանմանը: Պաշտոնական Թեհրանին ակնհայտորեն դուր չեն գալիս Ադրբեջան-Իսրայել ռազմավարական հարաբերությունները: Բացի այդ, Իրանը դեմ է, որպեսզի ղարաբաղյան գոտում խաղաղապահների տեղակայմանը, և պարզ է, որ այստեղ Թեհրանի անհանգստությունը հակասում է ռուսական հետաքրքրություններին, քանի որ Մոսկվան կուզենար խաղաղապահների տեղակայում ԼՂ-ի շուրջ: Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի, կարգավորման համար կարևոր են բանակցությունները, հայտնել է օրերս Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան: «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար ծայրահեղ կարևոր են խաղաղ բանակցությունները: Հակամարտությունը ռազմական լուծում չունի: Կարևոր է, որպեսզի կողմերը միասին հավաքվեն և աշխատեն խաղաղ լուծման համար: Այս հակամարտությունն արդեն շատ երկար է տևում»,-ասել է դեսպանը: Դիվանագետի խոսքով՝ ԱՄՆ-ը ակտիվ աշխատում է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով, որպեսզի կողմերին օգնի գտնել հակամարտության խաղաղ կարգավորման ուղի: Խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի նոր համանախագահ Ռիչարդ Հոգլանդի մասին՝ դեսպանը նշել է, որ վերջինս աշխատանքի մեծ փորձ ունի ԱՄՆ պետական դեպարտամենտում, լավ տեղյակ է աշխարհի այդ հատվածից և նախկինում աշխատել է այդ հատվածի հետ: «Հոգլանդը էներգիայով լի և շատ ուժեղ խաղացող է, կարծում եմ, որ նա իրոք կարող է օգնել այս գործընթացը առաջ տանելու հարցում»,-հավելել է Սեկուտան: Շվեյցարիան աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին՝ ուղղված արցախյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, ասել է Ադրբեջանում Շվեյցարիայի դեսպան Ֆիլիլ Շտալդերը: Նրա խոսքով՝ կողմերը պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ և ավելի արդյունավետ բանակցություններ անցկացնեն: «Ցանկացած հակամարտություն բացասական ազդեցություն է թողնում հարևան երկրների, ինչպես նաև ընդհանուր տարածաշրջանի վրա»,-նշել է դեսպանը: Ի դեպ, Ադրբեջանն այս օրերին` ապրիլի 16- 21-ը լայնածավալ զորավարժություններ է անցկացնում: Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ապրիլի 16-ին մեկնարկած զորավարժություններին ներգրավված է լինելու 30 հազար զինծառայող, ավելի քան 250 տանկ և զրահամեքենա, հրթիռա-հրետանային 200 համակարգ, այդ թվում՝ միաժամանակյա կրակի ռեակտիվ համակարգեր ու տարբեր տրամաչափի նռնականետեր, ինչպես նաև ռազմաօդային ուժերի տարբեր նշանակության 25 մարտական ինքնաթիռներ, ռադիոէլեկտրոնային հետախուզության նոր միջոցներ և անօդաչու թռչող սարքեր: Զորավարժություններում կատարվելու են բարդ ռելիեֆային պայմաններում զորամիավորումների մարտ մղելու և օպերատիվ գործողությունների սցենարներ: Մասնավորապես, զորքերի և հրամանատարական կետերի վերատեղակայումներ, ռեսուրսների մոբիլիզացիա, ստեղծվելու են հարվածային խմբեր՝ ընտրած ուղղություններով գրոհելու համար, հրթիռային և հրետանային համակարգերը դուրս են բերվելու կրակային դիրքեր, մարտական ինքնաթիռները օգտագործելու են նաև պահեստային օդանավակայաններ: Պաշտպանության նախարարության հաղորդագրությունում նշված է, որ լայնածավալ զորավարժությունների նպատակն է ստուգել զորքերի մարտական պատրաստվածությունը, կազմակերպել զինված ուժերի կառավարումն ու փոխգործակցությունը՝ գործողությունները մոտեցնելով մարտական իրավիճակի պայմաններին: Թամար Բագրատունի

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am