Տարոն Մարգարյանն իր հարստությունը չի ժառանգել. Զարուհի Փոստանջյան
Այսօր Էրեբունիում կազմակերպված ասուլիսում «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը խոսեց մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավից: Ամենակարևոր հարցը, ըստ նրա, կոռուպցիայի հարցն է. «Երկրում կոռուպցիայի ցուցանիշը ցույց է տալիս, որ մեր բյուջեի 50 տոկոսը յուրացվում է: Այդ գումարներն ապօրինի շրջանառության մեջ են տարիներ շարունակ»։ Անդրադառնալով Տարոն Մարգարյանի հայտարարագրած հսկայական կարողությանը՝ Զ. Փոստանջյանը նշեց, որ հավանաբար Տարոն Մարգարյանն այդ կարողությունը կուտակել է բյուջեի միջոցներից. « Բարձրաստիճան պաշտոնյան չի կարող կուտակել նման հարստություն, աշխատավարձը կարող է բավարարել նվազ հարցերի լուծման։ Տարոն Մարգարյանն իր հարստությունը չի ժառանգել»։
