ՀՀԿ-ի տիկնայք՝ հերոսություն, թե խայտառակություն

Ապրիլի 2-ին Հայաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ: Այն 2015 թվականի Սահմանադրության փոփոխությունից հետո խորհրդարանական առաջին ընտրությունն էր։ Այս ընտրություններով Հայաստանն անցում կատարեց կառավարման խորհրդարանական համակարգին։ Այս խորհրդարանական ընտրությունները նախորդներից տարբերվում էին նաեւ նրանով, որ կին թեկնածուներն ավելի շատ էին: Սա Ընտրական նոր օրենսգրքի պահանջն էր, որով ամրագրված է 25/75 համամասնության պահպանումը: Թե այս ընտրություններից հետո ինչ ղեկավար պաշտոններ կվստահվեն կանանց՝ կիմանանք մի քանի օրից: Սակայն ընտրությունների արդյունքներից էլ պարզ դարձավ, որ կանանց ներգրավվածությունը զուտ ձեւական է, հատկապես իշխող ուժի եւ այն ուժերի համար, որոնք ընտրությունները վերածում են ռեսուրսների ու լծակների պայքարի: Այս համատեքստում խոսուն է այն փաստը, որ ռեյտինգային ընտրակարգով պորհրդարան անցած միակ կին պատգամավորը Ելթ դաշինքից է՝ Մանե Թանդիլյանը: Իսկ ՀՀԿ-ի պարագայում կանանց մեծ մասը խայտառակ ցածր ցուցանիշներ է գրանցել, ինչը բնական է տեղական ֆեոդալների հետ պայքարում, իսկ նրանք, ովքեր համեմատաբար շատ ձայներ են ստացել, որեւէ հաստատության ղեկավար են կամ տիրապետում են ռեսուրսների: Ամենաշատ ձայներ ստացած ՀՀԿ ռեյտինգային կին թեկնածուների եռյակը հետեւյալ տեսքն ունի: Խորհրդարանական ընտրություններին առաջադրված ՀՀԿ ռեյտինգային կին թեկնածուներից ամենաշատ ձայները ստացել է «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության տնօրեն Լուսինե Մեջլումյանը՝ 4722 ձայն։ 37-ամյա Մեջլումյանը «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանի զարմուհին Է։ ՀՀԿ-ի ռեյտինգային կանանցից երկրորդը Ռուզաննա Հակոբյանն Է՝ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի զարմուհին, որը Գեղարքունիքում ստացել Է 1398 ձայն, նա Գավառի համալսարանում է դասախոսում: Երրորդը Տավուշում առաջադրված Հասմիկ Ամիրյանն է՝ Իջևանի պետական վարժարանի տնօրենը, նա 1177 ձայն է ստացել։ Այս համեմատության մեջ Լուսինե Մեջլումյանին ռեկորդակիր կարելի է համարել: ՀՀԿ-ից ամենաքիչ ձայներ ստացած թեկնածուն Արարատի մարզից Ռիմա Օհանյանն Է, որն «Արարատի հիվանդանոց» ԲԿ պոլիկլինիկայի տնօրենն Է։ Նա ընդամենը 24 ձայն Է ստացել,ըստ ամենայնի հարազատների, բարեկամների ձայներն են, իսկ թե ում է անցել իր ղեկավարած պոլիկլինիկայի աշխատակիցների ձայները, շատ պարզ է: Վատ չէ Շիրակի մարզի Ամասիայի համայնքապետ Ջեմմա Հարությունյանի ցուցանիշը՝ 1005 ձայն, փոխարենը Արագածոտնում առաջադրված շախմատիստուհի, հանրաճանաչ Լիլիթ Մկրտչյանի օգտին 216 մարդ Է քվեարկել, փոխմարզպետ Նունե Մովսիսյանի օգտին՝ 566-ը: Այս ընտրություններին քիչ չէին դպրոցի տնօրենների, ուսուցիչների առաջադրումները: Թիվ 1 ընտրատարածքում Երևանի «Լ. Տոլստոյի անվան հ. 128 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենը 346 ձայն է հավաքել, թիվ 2ում Ալվարդ Թադեոսյանը, որը 2011թ. մինչ օրս «Երևանի Գևորգ Վարդանյանի անվան հ. 192 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենն է՝ 81 ձայն: 2 Երևանի Ն. Զարյանի անվան h. 130 հիմնական դպրոցի տնօրեն Արմինե Հովհաննիսյանն է այս դժվարին պայքարը պատվով հաղթահարել, նա ստացել է 899 ձայն:«Երևանի քաղաքապետարանի թիվ 20 պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրեն Ղազարյան Հասմիկը՝ 81 ձայն: Թիվ 3-ում առաջադրված Երևանի քաղաքապետարանի կազմա-կեր¬պական վարչության պետ Արմինե Վարդանյանը հավաքել է 418 ձայն: Այսպիսին ու ավելի ցածր են ՀՀԿ-ի կին թեկնածուների ստացած ձայները: Իհարկե, դժվար թե հաջորդ ընտրություններին այս կուսակցության կանայք հետեւություն անեն այս արդյունքներից ու ինքնական չգնան խայտառակության, քանզի հենց իրենց ներկայությամբ է ապահովվելու ժողովրդավարության իմիտացիան ու օրենքի տառին համապատասխանությունը: Մյուս կողմից առաջադրումը, կամ գիտակցված <<մահն>> արդեն հերոսություն է: Անի Սահակյան

դիտվել է 166 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am