Ընտրական օրացույց. 12 օր անց. Վանո Սիրադեղյան. Ռուսաստանի հետ ավելի մոտիկ՝ բացառվում է (տեսանյութ). a1plus.am

1995-ի ընտրություններից հետո Երեւանում կրկին սկսում է գործել էլեկտրամատակարարման մեկժամյա գրաֆիկ, որի պատճառն ըստ Երքաղգործկոմի լրատվական բաժնի` բնակչության կողմից չկատարված վճարումներն են: Մի քանի օր հետո կսկսվի կտրոնով կարագի բաշխումը 1 անձին 250գրամ չափաբաժնով, որի 1 կգ-ի արժեքը արժե 600 դրամ: 1995-ին ձեւավորված խորհրդարանի առաջին նիստը տեղի կունենա հուլիսի 27-ին: ԳԽ շենքում կշարունակի աշխատել Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովը, որը հուլիսի 17-ին պարտավոր էր հրապարակել համամասնականի անվանացանկը, բայց այն մինչև օրս չի արել: 1999-ի ընտրություններին հաջորդող 12-րդ օրը Ռուսաստանի դեսպանատանն ընդունելություն է այդ երկրի անկախության օրվա առթիվ: Հայաստանի քաղաքական էլիտան այստեղ է՝ բոլորն իրենց տիկնանց հետ: Ռոբերտ Քոչարյանը սակայն կնոջ հետ չէ։ Վճռաբեկ դատարանի դահլիճում շարունակվում է Արմեն Տեր-Սահակյանի բանդայի գործով դատավարությունը: Այս բանդան դատավարության ամբողջ ընթացքում կապվում է նորընտիր պատգամավոր եւ ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի անվան հետ: Նոր խորհրդարանն ավելի լեգիտիմ է, քան՝ Հայաստանի նախագահը,-1999-ի ընտրություններից հետո հայտարարում են խորհրդարանի ընտրությունները բոյկոտած ուժերը: Բայց դա չի նշանակում, որ խորհրդարան մտած ուժերը ներկայացնում են հասարակության շահերը, այն ճահիճ է: Քաղաքագետներից մեկի կարծիքով իշխանությունն ամբողջությամբ պատկանում է զինվորականությանը եւ պետք է մտածել նրան սանձելու մասին: 1999-ի խորհրդարանում Դաշնակցությունը ղեկավարելու է պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը: Պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը նկատում է, որ Դաշնակցությանն, այնուամենայնիվ, կառավարությունում չի կարելի վստահել նույն ոլորտների ղեկավարումը, որոնք վստահվեցին խորհրդարանում ։ Նորընտիր խորհրդարանի միակ պատգամավորական խումբը «Կայունությունն» է, որտեղ շատերը «Երկրապահից» են եւ համակրում են «Միասնություն» դաշինքին:  Նրանք պարզապես չեն ցանկացել համալրել որեւէ կուսակցության շարքերը, բայց հայտնի են ավելի շատ իրենց մականուններով եւ գործարարությամբ։ 2003-ի ընտրություններից հետո հիմնական թեման ոչ այնքան կառավարության կազմավորումն է, այլեւ՝ ո՞վ է լինելու խորհրդարանի ղեկավարը՝ կոալիցիոն կառավարություն կազմելու մանդատ ստացած Օրինաց երկրի ղեկավար Արթուր Բաղդասարյանը, թե՝ նույն մանդատի ներկայացուցիչ «Դաշնակցության» ցուցակից Արտաշես Թումանյանը: Խորհրդարանի փոխնախագահ Տիգրան Թորոսյանը թեման փակում է մեկ նախադասությամբ՝ նախ պետք է սկզբունքները ճշտել: Մի քանի օր հետո հայտնի է դառնում, որ խորհրդարանը կղեկավարի Արթուր Բաղդասարյանը:  2007-ի խորհրդարանի ընտրություններից 12 տարի հետո Արցախի հարցով բանակցություններից նոր տեղեկություններ են ի հայտ գալիս: Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը հայտարարում է, որ այսօր քննարկվում է 7 շրջանների վերադարձի հարցը: «Ադրբեջանը թույլ չի տա փոխել Լաչինի միջանցքի կարգավիճակը՝ այդ ճանապարհը պատկանում է Ադրբեջանին, եւ այդպես կլինի միշտ: Այդ ճանապարհը կարող է օգտագործվել համատեղ», – ասում է Ազիմովը: 2007-ի ընտրություններից հետո ԵԱՀԿ ԺՄԻԳ-ի դիտորդական առաքելությունը Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանին է փոխանցում իր գոհունակությունը առ այն, որ Հայաստանը ընդհանուր առմամբ առաջընթաց է գրանցել ընտրությունների կազմակերպման եւ անցկացման հարցում: Պարոն Օսկանյանը առաքելության ղեկավարին փոխանցում է, որ հաջորդ տարի տեղի ունեցող նախագահի ընտրությունները եւս մեկ կարեւոր քայլ կլինեն Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման գործում: 2012-ի ընտրություններից երկու շաբաթ հետո հիմնական թեման Հանրապետականի հետ ԲՀԿ-ի հնարավոր կոալիցիան է՝ ինչ-որ շատ է ուշանում այդ մասին Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը: Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասում է, որ այդ դասին Ծառուկյանը դեռ պատրաստ չէ: Ի դեպ, Սահակյանն իր հերթին պատրաստ չէր այն հարցին, թե քանի միլիոն ընտրակաշառք են բաժանել Ծառուկյանն ու Հանրապետականը ընտրություններում։ «Հանրապետություն» կուսակցությունը 2012-ի ընտրություններից հետո որոշում է կայացնում դուրս գալ Հայ Ազգային կոնգրես դաշինքի կազմից: Որոշումը կայացվում է միաձայն այն հիմնավորումով, որ արտաքին քաղաքական եւ ներքաղաքական խնդիրների հարցում կան ռազմավարական եւ մարտավարական տարաձայնություններ։ Հայ Ազգային Կոնգրեսի ցուցակով պատգամավոր դարձած Գագիկ Ջհանգիրյանը վատ է զգում, որ այս դաշինքը լքում են Լիբերալ-դեմոկրատական եւ Հանրապետություն կուսակցությունները, բայց դրանից ողբերգություն սարքել պետք չէ, ՀԱԿ-ը դրանից հաստատ չի թուլանա։ Գրիգոր Ամալյանի ղեկավարած Հեռուստատեսության եւ ռադիոյի Ազգային հանձնաժողովը որոշում է ընտրություններում քարոզարշավի լուսաբանման անհավասար պայմաններով աչքի ընկած «Կենտրոն» եւ «Երկիր մեդիա» հեռուստաընկերություններին ֆինանսական տույժերի չենթարկել։ Ընտրությունների թեման դեռ չսպառած Հայաստանում միասեռականների հրապարակային ակտիվությունը Երեւանի փողոցներ է դուրս բերել նրանց հակառակորդներին։ Մշակութային բազմազանության կողմնակիցների եւ հակառակորդների երթը ընթացքում ավելի ագրեսիվ է դառնում։ 2012-ի ընտրություններից հետո հրդեհվում է Մելիք- Ադամյան փողոցում գտնվող Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակի տանիքը: Մի քանի մարտական հաշվարկ հրդեհաշիջող մեքենաների շնորհիվ կրակը հաջողվում է մարել նույն օրը: Տուժածներ չկան: Որոշ տեղեկություններով հրդեհից առաջ շենքում պայթյուն է լսվել։ a1plus.am

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Սիսիանի ՔՊ-ական համայնքապետը հրաժարական կտա. նա ընդդիմության հետ սերտ կապերի մեջ է Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր Առաջիկա օրերին Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է լինելու Անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ. ի՞նչ եղանակ է սպասվում Եթե Թուրքիան ընդունվեր որպես ԵՄ լիիրավ անդամ, ապա ԲՐԻԿՍ-ի փնտրտուքների մեջ չէր ընկնի. Ֆիդան #ՈՒՂԻՂ․ Թափված արյան պատասխանատուն Նիկոլն է․ պահեստազորի գնդապետ (video) Ադրբեջանը մեկ տարի առաջ իրականացրել է ցեղասպանություն և Նիկոլը օժանդակել է դրա իրականացմանը․ Հովհաննես Խուդոյան «Վայոց Ձոր» բժշկական կենտրոնում 32-ամյա ծննդկանի երեխան մահացած է ծնվել Հայի ձեռքով մեր ազգին տարան գենոցիդի․․․Համահայկական ճակատ կուսակցության անդամները՝ Եռաբլուրում (video) Ռուսական կողմը առաջխաղացում է գրանցել Դոնեցկի ուղղությամբ և հայտարարել հետագա քայլերի մասին Ամեն ինչ կազմակերպված էր այն ժամանակվանից, երբ Նիկոլ Փաշինյանն Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Շուշիի քաղաքապետ ԱՄՆ-ը մտադիր է պատժել Իրանին՝ իր ընտրություններին միջամտելու փորձի համար․ Պետքարտուղարություն Հայի հազարամյա գոյության արցախյան վկայությունները սպասում են մեզ և խնամքով պահպանում են մեր պատմությունը․ Դավիթ Անանյան ԱՄՆ-ը չի աջակցում Իսրայելի գործողություններին Լիբանանում և Գազայում. Պենտագոն «Արցախն ուրացողը կուրանա մնացածը, թե՛ սա չհասկացանք, ոչ պետություն կունենանք, ոչ Հայաստան»․ Վարուժան Գեղամյան Այսօրվա իրավիճակը կոչ է անում նոր սերնդին լինել ավելի գիտակից, ավելի պատրաստված և ավելի համախմբված․ Հենրիխ Դանիելյան Վիճաբանություն ավիաընկերության երկու աշխատակցի և ուղևորի միջև. երեքն էլ ձերբակալվել են Քամալա Հարիսի վարկանիշը շարունակում է աճել Այդպես էլ ՊՆ-ն չհրապարակեց իր նահատակ զինծառայողների անունները. Գեղամ Մանուկյան Որքան ժամանակ էլ Շուշիում թուրքերն ապրեն՝ այն չի դադարելու հայկական լինելուց․ Արտակ Զաքարյան ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի անհայտ ծագման նվիրատվությունները ԿԿՀ-ն չի արձանագրել «Որդիների կանչ» ՀԿ-ն անկախության օրը դիմավորելու է Եռաբլուրում Այս խոստումն էլ չկատարեց 20 անհետ կորած կա. ՔԿ-ն լռում է Եկեղեցական արարողություններին մասնակցելու համար անգամ ՔՊ-ականներին Փաշինյանի թույլտվությունն է պետք
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 20-ին, ժամը 16:15-ին Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Սեպտեմբերի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am