Ավտովթար Սյունիքի մարզում. 47-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է 52-ամյա վարորդի УАЗ-ին. վիրավոր 4 պաշտոնյաները տեղափոխվել են հիվանդանոց

Երեկ՝ ապրիլի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղի բնակիչ՝ 47-ամյա Վրեժ Բալայանը իր վարած Mercedes մակնիշի 25 DD 111 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 189-րդ կմ հավածում բախվել է Վեդի քաղաքի բնակիչ՝ 52-ամյա Մանվել Սահակյանի վարած УАЗ 3303 մակնիշի 26 ՕԼ 339 համարանիշի ավտոմեքենային։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախումից հետո Վ. Բալայանը կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և կողաշրջվել, ինչի հետևանքով Վ. Բալայանն ու նրա ուղևորներ՝ Սյունիքի մարզի Արծվանիստ գյուղի բնակիչ՝ 27-ամյա Ռիմա Գրիգորյանը, Կապան քաղաքի Հալիձոր թաղամասի բնակիչ՝ 64-ամյա Ֆլորա Սիմոնյանն ու Կապան քաղաքի Ստեփանյան փողոցի բնակիչ՝ 61-ամյա Արմինե Գաբրիելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիանի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Սիսիանի քննչական բաժնի պետ Արմեն Կավեյանն ու քննիչ Նորիկ Ստեփանյանը։ Փաստի առթիվ քննիչ Ն. Ստեփանյանի կողմից նյութեր են նախապաստրատվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Բալայանն աշխատում է Դավիթ Բեկ գյուղի դպրոցում՝ որպես ինֆորմատիկայի ուսուցիչ, վիրավորներից Ռ. Գրիգորյանն աշխատում է «Կապանի հոգեբանամանկավարժական կենտրոն» ՊՈԱԿ-ում՝ որպես սոցիալական մանկավարժ, Ֆ. Սիմոնյանն աշխատում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում՝ որպես ինժեներ, իսկ Ա. Գաբրիելյանը՝ Սյունիքի բնապահպանության տեսչությունում։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am