Ֆրանսիայում անվտանգության միջոցառումներն ուժեղացվել են
TASS գործակալությունը հայտնում է,որ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Մատիաս Ֆեկլը հայտարարել է հանրապետությունում Զատկի տոնական օրերին զանգվածային կուտակման վայրերում անվտանգության միջոցառումների ուժեղացման մասին։ Նախարարը համապատասխան ուղերձ է հղել դեպարտամենտների ղեկավարներին, որոնցում նշել է մինչև ապրիլի 18-ը հանրապետությունում անվտանգության բարձր միջոցառումների ապահովման անհրաժեշտությունը։ Այդ ընթացքում Ֆրանսիայում ծրագրված են բազմաթիվ տոնական միջոցառումներ, որոնք կարող են թիրախ դառնալ ահաբեկիչների համար,նշել է նախարարը: «Ահաբեկչական սպառնալիքի բարձր մակարդակի պահպանումը մեր երկրից պահանջում է մեծ զգոնություն մարդկանց կուտակման վայրերում, հատկապես կրոնական պաշտամունքի վայրերում»,-ասվում է նախարարի ուղերձում։
