Խոսրովի քծնանքն ու ախորժակը

Հայաստանի քաղաքական երկնակամարում շողացող աստղաբույլում իր վառ լույսով մշտապես փայլում է նախկին վարչապետ  Խոսրով Հարությունյանը: Այս տեսակի համար  կա ասպարեզում մնալու անհագուրդ ցանկություն, որն իրականություն են դարձնում ցանկացած գնով; Նրանք իրենց պատվիրաններն ունեն՝ ծառայել ընդմիշտ,անվերապահ  տերերին, չնահանջել որեւէ իրավիճակում՝  հանրային շահը դիտարկելով լոկ իշխանության կամքի ու ցանկության տիրույթում,այս պատվիրաններին հավատարմության մեջ է տեսակի մշտակայունության գրավականը: Ընդ որում՝ նրանց համար ամենեւին էլ կապ չունի, թե ով է քծնանքի ու փառաբանման օբյեկտը, դա կարող է լինել ցանկացած մեկը, ով այդ պահին թամբին է , եղանակ փոխելու ունակ, օրակարգ թելադրող: Ահավասիկ վերջին ժամանակներում Խոսրով Մելիքիչի մոտ նկատելի սրացումներ են, տեղից տեղ է գնում, հարցազրույց ու ասուլիս տալիս՝ երկրպագելու աստիճան գովերգում վարչապետ Կարեն Կարապետյանին ու ոչ միայն: Բայց նկատելի է, որ նրա համար այս ժամանակների կուռքը վարչապետն է, որը անվերապահ դերակատար է քաղաքական պրոցեսների: Իսկ հիմա խորհրդարանի ընտրություններից հետո դաշտը վերաձեւվում է, նոր պաշտոններ, նոր նշանակումներ ու, բնականաբար, ցանկություններ… Մինչ ՀՀԿ-ականները մեջներից կիսվում են խորհրդարանի ընտրություններում իրենց հաղթանակը վերագրելով թիմին ու նոր ընտրակարգին, որը Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների արդյունք էր, Խոսրով Հարությունյանը  թմբկահարում է Կարեն Կարապետյանի հեղինակության մասին: Ըստ նրա` ՀՀԿ-ի հաղթանակին նպաստել է Կարեն Կարապետյանի վարկանիշը:Հարությունյանը կարծիքով ՀՀԿ-ի առավելությունն այն էր, որ նախապես հայտարարեց իր վարչապետի անունը: «Բոլորը գիտեին` ով է լինելու ՀՀԿ-ի վարչապետը: Հաշվի առնելով որ անցում ենք կատարել խորհրդարանական համակարգին, որում վարչապետը դառնալու է առանցքային ֆիգուր ընտրողի համար կարևոր էր կոնկրետ պաշտոնյան կամ պաշտոնյաններն ովքեր են: նախընտրական պայքարի շրջանում պետք է հայտնի լինեն անկյունաքարային պաշտոնները զբաղեցնողների անունները»,- օրերս շատ հստակ ու կոնկրետ հայտարարեց նա, ով երբեւէ հանդես չի եկել նման կոնկրետությամ մեջ: Քանզի Մելիքիչի հմայքը անվերջ խոսելու, գեղեցիկ բառեր հնչեցնելու, բայց միեւնույն ժամանակ խնդրի էությունը շրջանցելու, լղոզելու մեջ է: Ճիշտ եւ ճիշտ Արփինե Հովհաննիսյանի տղամարդ տեսակ: Հասկանալի է, որ առավել եւս այս կոնկրետ փառաբանումը հենց այնպես չի արվում: Քաղաքական կուլիսներում արդեն խոսում են, որ Խոսրով Հարությունյանի աչքը ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահի պաշտոնն է: Նախկին վարչապետի ախորժակը միշտ տեղն է, հիմա, երբ Վարդան Այվազյանի խորհրդարան անցնելը խիստ կասկածի տակ է, քանզի նա Կոտայքում ռեյտինգային թեկնածուներից չորրորդն է իր հավաքած ձայներով, Հարությունյանը փորձում է իր տեղը տեսնել: Տարիներ շարունակ Այվազյանն է ղեկավարել այդ կարեւոր հանձնաժողովը, այստեղ են հաստատում կամ մերժում երկրի տնտեսական կյանքին վերաբերող օրենքները, որոնք ներկայացնում է կառավարությունը: Թե ՀՀ նախագահը, թե վարչապետը կարող են պայքարել հանձնաժողովում յուրայինին տեսնելու համար, քանի որ տվյալ անձի ղեկավարությամբ են սղղացվելու խնդրահարույց օրինագծերը, կամ մերժվելու դրանք: Տարիներ շարունակ Վարդան Այվազյանը ուղիղ կապի մեջ է եղել Սերժ Սարգսյանի հետ եւ կարողացել է խնդիրներ չառաջացնել: Կկարողանա Խոսրով Հարությունյանը դիմանալ գայթակղություններին ու առաջնորդել պետության ու հանրության շահից, խիստ կասկածելի է: Անի Սահակյան

դիտվել է 52 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am