Պուտինի սենսացիան. Օբամային երանի տալու ակնարկներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն երեկ ընդունել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին: Մինչ Պուտինի հետ հանդիպումը Թիլերսոնը շուրջ չորս ժամ տևողությամբ հանդիպում է ունեցել նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահի պաշտոնը զբաղեցնելուց հետո ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև վստահության մակարդակը թուլացել է, ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ընդգծելով, որ խոսքը մասնավորապես «աշխատանքային մակարդակում, ռազմական մակարդակում» վստահության մասին է: Սա ասվեց այն պահին, երբ Մոսկվայում բանակցություններ էին ընթանում Լավրովի և Թիլերսոնի միջև: Սա ինքնին խիստ ուշագրավ հայտարարություն է, որի նպատակը նախ` Օբամային ավելի բարձր դիրքերում ցույց տալն է, ինչի օգնությամբ, Պուտինը, թերևս, ակնկալում է ԱՄՆ-ի նոր վարչակազմից կողմից Ռուսաստանի նկատմամբ ավելի մեծ ուշադրություն կլինի: Իսկ վերջին իրադարձությունները, մասնավորապես, Սիրիայում ցույց տվեցի, որ Վաշինգտոնը ցանկացած պահի կարող է գնալ որևէ քայլի` առանց ՌԴ-ի համաձայնությունը ստանալու ու նրա տեսակետի հետ հաշվի նստելու: Իսկ սա Թրամփի նախագահությունը ողջունող ՌԴ իշխանությունների համար ուժեղ հարված էր` «թիկունքից»: Ինչևէ, Պուտինը շուրջ երկու ժամ բանակցել է Ռեքս Թիլերսոնի հետ: Այս հանդիպումը տեղի է ունեցել Սիրիայում իրականացված քիմիական հարձակման ֆոնին ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև լարված հարաբերությունների ֆոնին: Վաշինգտոնը պնդում է, որ քիմիական զենքը կիրառելու հրահանգը տվել է Մոսկվայի աջակցությունը վայելող Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը: Նկատենք, Կրեմլը նախապես չէր հայտարարել Թիլերսոնին ընդունելու՝ Պուտինի մտադրության մասին, և մինչև վերջին պահը հայտնի չէր՝ Պուտին – Թիլերսոն հանդիպում կկայանա, թե՞ ոչ: «Վերջնական արդյունքը չի նախատեսում Ասադի և նրա ընտանիքի դերակատարում երկրի ապագա կառավարման գործում»,-ասել է Թիլերսոնը: Լավրովն իր հերթին նշել է ՝ ՌԴ-ն խաղադրույքներ չի կատարում անձանց վրա: Նրա խոսքով՝ սիրիացիները պետք է նստեն և պայմանավորվածություն ձեռք բերեն: Անդրադառնալով Սիրիայի Իդլիբ նահանգում քիմիական զենքի կիրառմանը՝ Թիլերսոնը միանշանակ հայտարարել է, որ քիմիական զենք կիրառվել է Ասադի ռեժիմի կողմից: Ի պատասխան Լավրովը խնդրել է ապացույցներ ներկայացնել: Թիլերսոնի` Մոսկվա կատարած այցին անդրադարձել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը` նշելով, որ այցը սպասվածից լավ է անցել. «Պուտինը Ռուսաստանի առաջնորդն է: Ռուսաստանն ուժեղ երկիր է: Մենք շատ-շատ ուժեղ երկիր ենք: Պետք է սպասել, որպեսզի հասկանանք՝ ինչպես կձևավորվի համագործակցությունը Մոսկվայի հետ»: Ինչ վերաբերվում է Լավրով-Թիլերսոն բանակցություններին` դրանց նպատակը տարաձայնությունների նվազեցման ուղիներ գտնելն էր՝ երկու գերտերությունների միջև ակնհայտ լարված հարաբերությունների ֆոնին: Մինչ Մոսկվա ժամանելը Թիլերսոնը զգուշացրել էր՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարումը մոտենում է ավարտին, և Ռուսաստանը պետք է ընտրություն կատարի՝ միանում է Միացյալ Նահանգներին ու նրա դաշնակիցների՞ն, թե՞ մնում է Ասադի և «Հըզբոլա» խմբավորման կողքին: Թերևս, հենց այդ հայտարարությանն արձագանքելով, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն երեկ՝ հանդիպման հենց մեկնարկին, ընդգծեց՝ Կրեմլի համար անընդունելի է գործընկերներին ընտրության առջև կանգնեցնելու և վերջնագրերով խոսելու քաղաքականությունը: «Մեր հետևողական դիրքորոշումը ձևավորվում է բացառապես միջազգային իրավունքի շրջանակում, և ոչ թե այսրոպեական կոնյունկտուրայի ազդեցությամբ կամ կեղծ ընտրությամբ՝ դուք կա՛մ մեզ հետ եք, կա՛մ՝ մեր դեմ: Մենք հանդես ենք գալիս հավաքական գործողությունների օգտին և արդյունավետ չենք համարում փակ դաշինքների շրջանակներում պարփակվելը կամ անհավասար միությունները», - հայտարարեց Ռուսաստանի արտգործնախարարը: Մի քանի րոպե տևած բացման խոսքում Լավրովը կրկին պնդեց՝ ՌԴ-ն անընդունելի է համարում ԱՄՆ-ի հարձակումը Սիրիայի կառավարական ուժերի դեմ: «Դա խախտում է միջազգային իրավունքի նորմերը», նշեց նա՝ ընդգծելով․ «Ծայրաստիճան կարևոր է կանխել նման դեպքերի կրկնությունը ապագայում»: «Մեզ համար շատ կարևոր է հասկանալ նաև ձեր տեսակետը և ԱՄՆ վարչակազմի իրական մտադրությունները: Հույս ունենք, որ մենք այսօր առաջընթաց կարձանագրենք այդ ուղղությամբ», - դիմելով պետքարտուղարին՝ ասաց Լավրովը: Թիլերսոնն ընդունեց՝ երկու գերտերությունները ակնհայտ և խորը տարաձայնություններ ունեն, որոնք խոչընդոտում են համագործակցությանը. «Հուսով եմ, որ այս հանդիպումը կնպաստի բաց ու անկեղծ երկխոսությանը, որպեսզի մենք կարողանանք անել հնարավորը՝ ռուս - ամերիկյան փոխհարաբերությունները դրական ուղով տանելու համար»: Պետդեպարտամենտի ղեկավարի խոսքով. «Մենք հանդիպում ենք ռուս - ամերիկյան հարաբերությունների համար կարևոր մի փուլում, և անգամ այն դեպքում, երբ մեր ռազմավարական դիրքորոշումները չեն համընկնում, մենք կարող ենք հստակեցնել այն նպատակներն ու շահերը, որ ընդհանուր են: Սա նաև մեզ հնարավորություն կընձեռի բացատրել ու հստակեցնել մեր միջև առկա տարաձայնությունները, որպեսզի հասկանանք դրանց պատճառներն ու գտնենք դրանք նվազեցնելու ճանապարհներ»: Ի դեպ, ԱՄՆ-ի պետքարտուղարի այցից առաջ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր. «Սիրիայի նախագահ Ասադից ետ կանգնելու կոչերը անհեթեթություն են և կարճատեսություն, քանի որ հաշվի չեն առնում ահաբեկչության դեմ պայքարելու և սիրիական ճգնաժամը քաղաքական ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը: Այդ կոչերը, ըստ էության, ազատություն են տալիս ահաբեկիչներին, որպեսզի վերջիններս շարունակեն հարձակումները Սիրիայի օրինական իշխանությունների դեմ»: Մետաքսյա Շալունց

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am