60 մլն դրամ պահանջող տնօրենների նիստերի օրերը հայտնի են
«Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության և Դանիել Իոաննիսյանի՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու և փոխհատուցում բռնագանձելու պահանջների վերաբերյալ նիստերի օրերը հայտնի են: Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորները նիստերի օրեր են նշանակել նիստերը նշանակվել են հուլիսի 17-ից: Գործը մակագրվել է դատարանի տարբեր դատավորների: Ինչպես տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական կայքից, դատական նիստերի օրեր չի նշանակել միայն դատավոր Աննա Փիլոսյանը: Նրան է մակագրվել 7 տնօրենի հայց: 30 դպրոցի եւ մանկապարտեզի տնօրեններ պահանջում են հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները: «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը հրապարակել էր դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների հեռախոսային խոսակցությունների ձայնագրություններ, որոնք վկայում էին տնօրենների՝ ՀՀԿ-ի համար ընտրողների ցուցակագրմամբ: Տնօրենները դա զրպարտություն են համարում եւ պահանջում են նաեւ փոխհատուցում՝ յուրաքանչյուրը 2 մլն դրամի չափով:
