«Տարվա եվրոպացին»` Եվրոպայի այսօրվա ամենադաժան քննադատը

Կիրակի օրը Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների հանրաքվե է անցկացվելու: Սա, ըստ էության, նոր սահմանադրություն է: Առաջարկվող սահմանադրական փոփոխություններով երկիրը պետք է խորհրդարանականից անցնի նախագահական կառավարման։ Սահմանադրական փոփոխությունների արդյունքում, իշխանական բոլոր գերատեսչությունները ուղղակիորեն կենթարկվեն միապետության ձգտող Էրդողանին: Էրդողանը վերջին շաբաթներին իր ամպլուայի մեջ էր... Նախընտրական քարոզչության սահմաններում նրա թիրախը` Եվրոպան էր: Նա սպառնում է հանրաքվեից հետո վերանայել Եվրամիությանն անդամակցելու հայտը: «Եվրոպան պետք է պատասխան տա թուրքերի նկատմամբ իր դաժան վերաբերմունքի համար», - օրեր առաջ Իզմիրում աջակիցների հետ հանդիպմանը հայտարարել է նա: «Մենք երբեք մեզ չենք համարել Եվրոպայից դուրս երկիր, սակայն 54 տարվա ընթացքում այդպես էլ չենք դարձել Եվրամիության անդամ: Հիմա նոր փուլ է սկսվելու, ապրիլի 16-ը կդառնա այն օրը, երբ մենք կվերանայենք այդ որոշումը»: Կիրակի օրը կայանալիք սահմանադրական հանրաքվեն կարող է էական փոփոխություններ մտցնել Թուրքիայի կառավարման համակարգում՝ ընդարձակելով ու ամրապնդելով նախագահի լիազորությունները: Ըստ վերլուծաբանների, եթե այդ փոփոխություններն ընդունվեն, գործող նախագահը կարող է վերստին առաջադրվել և ղեկավարել երկիրը ևս 12 տարի՝ մինչև 2029 թվականը: Արևմուտքում Էրդողանի այդ հայտը միանշանակ չեն ընդունում. քարոզարշավի ընթացքում եվրոպական մի շարք կառավարություններ պաշտոնապես արգելեցին էրդողանի պատվիրակների հանդիպումները իրենց երկրներում ապրող միլիոնավոր թուրքերի հետ, ինչին ի պատասխան Թուրքիայի նախագահը նրանց ֆաշիստ ու նացիստ որակեց․ «Թուրքիան փաստացի եվրոպական երկիր է: Խնդիրն այն է, որ Եվրամիությունը չի ուզում մեզ տեսնել որպես լիիրավ անդամ: Նրանք, որ առանց վիզայի ռեժիմ են սահմանում աշխարհի մյուս ծայրում գտնվող երկրների համար, արդեն շուրջ կես դար ստիպում են, որ Թուրքիան սպասի դռան մոտ: Մինչդեռ հարց է, թե այդ անդամակող երկրներից որն է Թուրքիայից առավել լավ վիճակում ժողովրդավարության ու տնտեսության առումով: Կարծես մեզ և նրանց համար տարբեր չափանիշներ են գործում»: Մեղադրելով Եվրոպային երկակի չափանիշների ու խտրականության մեջ՝ Էրդողանը կրկին սպառնացել է վերականգնել մահապատիժը, ինչն ինքնաբերաբար կդադարեցնի Եվրամիությանն անդամակցելու՝ Թուրքիայի բանակցությունները․ - «Եվրոպան պետք է պատասխան տա իր արարքների՝ թուրքերին նսեմացնելու և նրանց նկատմամբ դաժան վերաբերմունքի համար: Աստծո կամոք, ապրիլ 16-ի հանրաքվեից հետո մենք կրկին քննարկման կդնենք Եվրամիությանը մեր անդամակցության հարցը, երբ մեր քաղաքացիներն իրենց որոշմամբ կստիպեն Եվրոպայի մեզ հետ հաշվի նստել»: Տարիներ առաջ, սակայն, Էրդողանը բոլորովին այլ բան էր հայտարարում, փաստում է գերմանական DPA գործակալությունը՝ հիշեցնելով, որ Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրոյդերը ժամանակին անգամ Էրդողանին «Տարվա եվրոպացի» տիտղոսն էր տվել ՝ ընդգծված եվրոպամետ քաղաքականության համար: Թուրքիայի երբեմնի ջերմ հարաբերությունները Գերմանիայի և Հոլանդիայի հետ լուրջ վտանգի տակ են: Էրդողանը, մինչդեռ, վստահ է, որ իրականում Եվրոպան է վտանգի մեջ: «Բրեքզիթից հետո միությունը քանդվում է, եվրոպական տնտեսությունը՝ օր-օրի թուլանում», - հանրաքվեից օրեր առաջ հայտարարել է Էրդողանը՝ կրկին հավաստիացնելով, որ իր առաջարկած սահմանադրական փոփոխություններից հետո Թուրքիան դառնալու է առավել հզոր ու ժողովրդավար երկիր: Սոցիոլոգիական վերջին հարցումները վկայում են, որ չնայած նախագահի ակտիվ քարոզարշավին՝ «ոչ»-ի կողմնակիցները բավական մեծ թիվ են կազմում երկրում, և չի բացառվում, որ կիրակի օրը Էրդողանի նախաձեռնությունը տապալվի: Պոլսահայ մտավորական, լրագրող Էթյեն Մահչուփյանը, որը Ահմեդ Դավութօղլուի վարչապետության օրոք նրա գլխավոր խորհրդականի պաշտոնն էր զբաղեցնում, հայտարարել է, որ սահմանադրական հանրաքվեին դեմ է քվեարկելու: Նշելով, որ նախկինում տեղի ունեցած բոլոր ընտրությունների ժամանակ կողմ է քվեարկել Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը` Մահչուփյանն ընդգծել է, որ նախատեսվող սահմանադրական փոփոխությունները վնաս են հասցնելու հենց կուսակցությանը, ինչպես նաև ողջ Թուրքիային: «Ես լիովին համոզված եմ, որ Թուրքիայում խորհրդարանական համակարգը հետընթաց է ապրել, որ դրա շարունակականությունը ոչ ոքի օգուտ չի բերի: Մշտապես կողմ եմ եղել նախագահական համակարգին, սակայն այս հանրաքվեի ժամանակ «ոչ» եմ քվեարկելու, քանի որ առաջարկվող նախագիծն ամբողջությամբ հակասում է նախագահական համակարգի ոգուն: Այս նախագիծը չարաշահումների համար բաց մեկ մարդու համակարգ է հաստատում: Այն, որ նախկին համակարգը վատն է, օրինական չի դարձնում մեր կողմից ևս մեկ վատ համակարգի հաստատումը: Բացահայտ սխալը որպես ճշմարիտ պաշտպանելը բարոյական չէ, և ի վերջո, ղեկավարման այս մոդելը կվնասի «Արդարություն և զարգացում» կուսակցությանը, պահպանողականներին և Թուրքիային»,- նշել է Մահչուփյանը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am