Կորյուն Նահապետյանը մանդատ կստանա
Կորյուն Նահապետյանն ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին թեև ընդամենը 1046 ձայն էր ստացել, բայց մանդատ ստանալու է։ Բանն այն է, որ նրա հովանավորյալ Սամվել Ալեքսանյանը բավականին շատ՝ 42.772 ձայն է ստացել։ «Հայկական ժամանակ»-ը գրել է, որ այդպիսով Ալեքսանյանն ապահովել է, որ այդ ընտրատեղամասից ՀՀԿ-ն լրացուցիչ մանդատ ստանա։ Իսկ դա բաժին կհասնի իր քրոջ փեսային՝ Կորյուն Նահապետյանին։ Վերջինս նորից զբաղեցնելու է ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահի նախկին պաշտոնը։ Այդ հանձնաժողովը պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հետ որոշ ոլորտային ընդհանրություններ ունի և մեր տեղեկություններով, այդ երկուսի համար պայքարում է նաև Միհրան Պողոսյանը։ Վերջինիս դեպքում ՀՀԿ-ում կատակում են, թե որ հանձնաժողովը կստացվի, նրա նախագահի պաշտոնն էլ ուրախությամբ կստանձնի, մինչև գործադիրում նրա համար մի լույս բացվի։
