ՀՀԿ-ում հակված են երիտասարդ գվարդիան «մարտի» տանել՝ տեղեր ապահովելով ռեյտինգային «քյարթերի» համար.
«Հրապարակ»-ը գրել է. «Աստիճանաբար հստակվում է ՀՀԿ-ականների այն շրջանակը, որը պետք է մտնի ԱԺ, զբաղեցնի մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները: ՀՀԿ-ում հակված են երիտասարդ գվարդիան «մարտի» տանել՝ տեղեր ապահովելով ռեյտինգային «քյարթերի» համար: Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահը, ըստ նույն աղբյուրների, կդառնա Հրայր Թովմասյանը: Ազգային անվտանգության, պաշտպանության, ներքին գործերի հանձնաժողովի համար տրվում են Գևորգ Կոստանյանի, Ֆելիքս Ցոլակյանի անունները, իսկ արտաքին կապերի հանձնաժողովը, որին կմիանա նաև եվրաինտեգրման հանձնաժողովը, կտրամադրվի Սամվել Ֆարմանյանին: Ի դեպ, սիմվոլիկ օր` ապրիլի 24-ին է մեկնարկելու ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը, որին վերջին անգամ կմասնակցի ԱԺ պատվիրակությունը` Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ»:
