Դատարանը մերժեց Վոլոդյա Ավետիսյանի դիմումը
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժեց ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի դիմումը՝ վաղաժամկետ ազատ արձակելու մասին:Նշենք,որ դատավորն է Արտուշ Գաբրիելյանը: «Ա-մոթ, ա-մոթ դատարանին», - բացականչեցին դատարանի դահլիճից: Ավետիսյանի փաստաբան Արաքս Մելքոնյանն ասաց, որ զարմացած չէ այդ որոշումից: Դատարանի մերժման հիմնավորումները դեռ պաշտպանը չունի, բայց կարծում է, որ անպայման բողոքարկման հիմքեր կլինեն: Ի դեպ, Վոլոդյա Ավետիսյանը ազատ կարձակվի մայիսին՝ 2013 թ կիրառված համաներման արդյունքում։ Նախորդ դատական նիստում Վոլոդյա Ավետիսյանի փաստաբան Արաքս Մելքոնյանը ներկայացրել էր, որ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկը իր վստահորդին դրական բնութագիր է տվել: Բացի այդ, քրեակատարողական հիմնարկը դատարան ներկայացրած գրությամբ նշել է, որ դատապարտյալը հետագա պատիժը կրելու կարիք չունի: Պայմանական վաղակետ ազատ արձակման անկախ հանձնաժողովը 6 անգամ մերժել էր Վոլոդյա Ավետիսյանի դիմումը՝ վաղաժամկետ ազատ արձակվելու մասին:
