Рецепт счастья. Կարեն Կարապետյանն այդ հարցի պատասխանը կարող է ստանալ Բարսեղ Բեգլարյանից

Վարչապետ Կարեն Կարապետյանը սկսել է նախարարություններ այցելելու շարքը և առաջինը այցելել է գյուղատնտեսության նախարարություն: Ըստ կառավարության պաշտոնական կայքէջի՝ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ներկայացվել են գերատեսչության ընթացիկ ծրագրերը, միջազգային համագործակցության արդյունքները, ոլորտի զարգացման հեռանկարներն ու նախագծերը: Նախ անդրադարձ է կատարվել գարնանացան ցորենի, հնդկացորենի, ոլոռի, սիսեռի, գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման 2017 թվականի ծրագրին: Զեկուցվել է, որ սերմերի ներկրման և մատակարարման գործընթացն արդեն իսկ ընթացքի մեջ է: Դրանց մի մասը ձեռք է բերվել նաև Գյումրիի սելեկցիոն կայանից, որի սերմերի վաճառքի գինը շատ ավելի ցածր է: Կառավարության ղեկավարը կարևորել է Գյումրիի սելեկցիոն կայանի զարգացումն ու գործունեության ընդլայնումը և հանձնարարել կարճ ժամանակահատվածում ներկայացնել համապատասխան ծրագիր: Սերմերի հարցն ըստ էության զայրացրել է Կարեն Կարապետյանին. «Ինչո՞ւ առ այսօր հաշվարկ չենք արել, թե ինչպես անել, որպեսզի դրսից կախվածությունը նվազեցնենք: Անընդհատ ասում ենք, որ պետք է ներմուծումը փոխարինել, ուրեմն պետք է ուսումնասիրենք, թե Հայաստանն ինչ է ներմուծում, և դրա դիմաց ինչ ենք կարողանում անել: Ինչո՞ւ սերմերի ոլորտը չենք դիտարկում, եթե ունենք սելեկցիոն կայան: Եթե խոսում ենք արտահանումը ներքին արտադրանքով փոխարինելու մասին, ունենք մի բան, որը լավ է աշխատում, ուրեմն պետք է ընդլայնենք նրա գործունեությունը: Գյումրիի սելեկցիոն կայանի հիման վրա պետք է ստեղծել փակ բաժնետիրական ընկերություն, որը կարողանում է դառնալ նորմալ կոմերցիոն կառույց, որը զբաղվում է և սերմերի արտադրությամբ, և վաճառքով: Սերմերի ոլորտը պետք է դարձնել բիզնես, դրանով փող աշխատել, ամեն տարի սուբսիդավորման համար ավելի մեծ միջոց չհատկացնել»,- ասել է Կարեն Կարապետյանը և հավելել, որ զարմացած է, որ մինչ այժմ դա չի արվել: «Ես զարմանում եմ, թե ինչ պոլիտբյուրոյի հոգեբանություն է բոլորիդ մեջ նստած, չեմ հասկանում>>,- զայրացած ասել է Կարեն Կարապետյանը: Իրականում այս հարցը, որն այդքան զարմացրել ու զայրացրել է վարչապետին, տարիների պատմություն ունի: Գարնանացանին աջակցելու և գյուղացիական տնտեսություններին սերմերով ապահովելու նպատակով ամեն տարի կառավարությունը սուբսիդիա է հատկացնում: Նախկինում Hayeli.am-ը մի քանի անգամ /Մաքուր ատկատ. գյուղացին կարող էր 11 դրամով դիզվառելիք ստանալ, Ֆլեշը Ֆլեշ է՝ անկախ նրանից, թե ով է վարչապետը, Ֆլեշի Բարսեղին ուզում են «գծերից գցել» անդրադարձել է գյուղատնտեսական սուբսիդիաների կոռուպցիոն ռիսկերին: Վերջին 7-8 տարիներին ձևավորվել էր ավանդույթ, երբ գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի, պարարտանյութի և սերմացուի ներկրման նպատակով կառավարությունը մի շարք մասնավոր ընկերությունների հատկացնում էր սուբսիդիա, որպեսզի ընկերությունները իբր շուկայականից ավելի էժան գնով մատակարարումներ կատարեն հողօգտագործողներին: Այս բոլոր ընկերությունները /«Ֆլեշ», «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորումը» «Հրաշք այգի» ՍՊԸ/ ըստ ԶԼՄ հրապարակումների, պատկանում են հայտնի օլիգարխ Բարսեղ Բեգլարյանին՝ Ֆլեշի Բարսեղին: Այսինքն՝ Կարեն Կարապետյանի ասածը, թե սելեկցիոն կայանի գործունեությունը պետք է որպես բիզնես դիտարկել, օրիգինալ չէ: Իրականում սերմերի և ոչ միայն սերմերի, այլ նաև վառելիքի և պարարտանյութի մատակարարումը միշտ էլ դիտարկվել է որպես բիզնես: Այդ բիզնեսը արվել է պետության հաշվին, պետության միջոցներով, բայց մասնավոր ընկերության համար: Այսինքն՝ պետությունը սուբսիդիա է տվել կոնկրետ կազմակերպությունների, որպեսզի նրանք ներմուծեն վառելիք, սերմացու և պարարտնյութ և վաճառեն գյուղացուն: Ընդ որում, ընկերությունները ընտրվել են առանց մրցույթի: Սա եղել է ներմուծման վրա հիմնված կոնկրետ բիզնես, և հենց այդ պատճառով էլ տեղական սելեկցիոն կայանների զարագացումը նպատակահարմար չի եղել: Տեղական նոր և մատչելի սերմերի փոխարեն՝ գերադասել են դրսից բերված ավելի թանկ և անհասկանալի որակի սերմերը: Այնպես որ՝ Կարեն Կարապետյանն իր հարցի պատասխանը կարող է ստանալ Բարսեղ Բեգլարյանից: Արման Վարդանյան

դիտվել է 5 անգամ
Լրահոս
«ԶԻԼ»-ը Արամուս գյուղում 5 մետր գլորվելով կողաշրջված հայտնվել է բնակչի տան բակում Պետք է խոստովանել, որ Միրզոյանի հավաքական ինտելեկտը միջին ՔՊ-ականից տեսանելի բարձր է Սարսափելի է, ահավոր է Սրանց փորացավը մեկն է՝ ցույց տալ, որ տեսեք՝ ինչ տեղի ունեցավ Արցախում, երբ փոխվեց երկրի ղեկավարը, նույնը կլինի նաեւ Հայաստանում․ Խաչատրյան Իրանը պառակտում է ԱՄՆ-ն ու Եվրոպան միջուկային դոսեի շուրջ Կարծախի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցու դռները մի քանի տարի է՝ փակ են Վրաստանի խոշորագույն ընդդիմադիր կուսակցության նախագահը լքել է պաշտոնը Ապավինած Աստծուն մենք արել ենք այն, ինչ դեռ երեկ անհնար էր թվում․ մեր կյանքի սրբագրման նոր էջը պիտի բացվի․ Բագրատ Սրբազանի կոչը ժողովրդին Եթե այսպես շարունակվի, Լոռին նույնպես կդառնա սահմանապահ. Բագրատ Սրբազան Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 11 մարդ Սահմանային փոփոխություններից հետո Խնածախի արժեքավոր խաչքարերը հայտնվել են սահմանից 400-960 մ-ի վրա Բերետավորը ծեծում է Բորելի «դաբրոյով» Սուքիասյանը սպառնում է Էրդողանի և Ալիևի «դուխով» Հունգարիայում ընդդիմության զանգվածային ցույց է անցկացվել Ուկրաինայում խաղաղության հաաստատումը Վլադիմիր Պուտինի ձեռքում է․ Գերմանիայի արտգործնախարար Ողբերգական ելքով վթար Մասիս-Այնթապ ճանապարհին․ կան զոհեր, տուժածների մեջ՝ երեխա Սրբազան շարժման տերը հայ ժողովուրդն է․ Արմեն Աշոտյան Երևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են Չինաստանի քաղաքացու և Հայաստանի քաղաքացու մոտոցիկլետները. 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Ինչ անել մինչև hեղեղnւմները, ընթացքում և դրանից հետո․ իրազեկում Առաջիկա շաբաթը մեզ համար լինելու է կարևոր, հանգրվանային և վճռորոշ․ Գառնիկ Դանիելյան Ադրբեջանի դիրքորոշումը հստակ է՝ պետք է ստեղծվի անկախ Պաղեստին պետություն, և Արևելյան Երուսաղեմը պետք է լինի նրա մայրաքաղաքը․ Ալիև Ալավերդիում բախվել են «BMW»-ն ու «Honda Accord»-ը. 2 հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն Օդի ջերմաստիճանը հունիսի 8-9-ը՝ ցերեկային ժամերին, աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով Հունիսի 9-ը վերջին օրը չէ, բայց առանցքային օրն է մեզ համար․ այդ օրը լինելու է ուղիղ, վճռական, վերջնական գործողություններ իրականացնելու օր․ Բագրատ Սրբազան Գազայում զոհվածների թիվը հասել է 36 հազար 801-ի Մոտ ապագայում 200-300 հազար ադրբեջանցի կարող է բնակվել Հայաստանում. Վարդան Օսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am