ՀՀԿ-ի ապտակը, ՀՅԴ-ին կվերցնեն իբրեւ կոճակ սեղմողների

«ՀՀԿ- ՀՅԴ առկա համագործակցությունը չի եղել Սահմանադրական պահանջ, քաղաքական է եղել: Բայց հիմա մի կարևոր հանգամանք  կա՝ նոր Սահմանադրությամբ  մի շարք կարևորագույն օրենքներ պետք է ընդունվեն երեք հինգերորդով, այսինքն՝  60 տոկոս ձայնով», -այս մասին հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ հուժկու ապտակ հասցնելով ՀՅԴ-ականներին, որոնք վերջին օրերին աննախադեպ ակտիվացել են ու հայտարարում են, որ դեռ կիսատ գործեր ունեն ու այդ պատճառով են շարունակելու կոալիցիոն համագործակցությունը ՀՀԿ-ի հետ: Օրերս ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը տեղեկացրեց, որ կուսակցության ղեկավարությունը հանդիպումների եւ բանակցությունների մեջ է իշխող ՀՀԿ-ի հետ համագործակցությունը նոր հարթություն տեղափոխելու շուրջ: «Ենթադրում եմ, որ այն համագործակցությունը, որի մասին դուք տեղյակ եք, պետք է շարունակվի, որովհետև ի վերջո դա անժամկետ էր, պայմանավորված չէ ինչ-որ ձևաչափով, իսկ այն հարցերը, որ արձանագրված են համագործակցության մեջ, դրանց զգալի մասը լուծված չեն»,- ասաց Արմեն Ռուստամյանը՝ նկատի ունենալով համագործակցության հուշագրում ամրագրված դրույթները, որոնք բարի ցանկությունների տեսքով ամրագրված են հուշագրի երեք գլուխներում: Սակայն պարզվում է, որ ՀՀԿ-ն գնում է կոալիցիայի ոչ թե արժեւորելով ՀՅԴ-ի ծրագրերն ու գաղափարները, այլեւ նրանց վերցնում է որպես դասական կոճակ սեղմողների: Համենայն դեպս նման եզրահանգման է բերում Աշոտյանի մտքերը: Ի դեպ, Աշոտյանը դեռեւս  անցած տարի, երբ ստորագրվում էր ՀՅԴ-ի հետ հուշագիրը, ինքն էլ ստորագրողներից մեկն էր, հուշագիրը ստորագրելուց հետո հայտարարեց. «Քաղաքական նոր մշակույթի սկիզբ է դրվում քաղաքական դաշտում, քանի որ այս համաձայնագիրը ոչ հետընտրական կոալիցիա է, ոչ էլ նախընտրական դաշինք։ Այս համաձայնագիրը սկիզբ է դնում քաղաքական երկարատև համագործակցության, որը խարսխված է արժեհամակարգային ընդհանրությունների և միասնական նպատակների և գործողությունների ծրագրի վրա»: Ստացվում է, որ ՀՀԿ-ն չի պատրաստվում կյանքի կոչել ՀՅԴ-ի հետ ստորագրած հուշագիրը կամ էլ համարում է, որ այդ ամենը քողածածկույթ էր ժամանակին: Ապագա խորհրդարանում ՀՀԿ-ին բաժին է հասնում 55 մանդատ, սակայն ինչպես Աշոտյանն է նշել օրենքները անցկացնելու համար նոր Սահմանադրությունը պահանջում է ոչ թե մեծամասնություն, այլ 60 տոկոսից ավելի ձայն: Դիտարկմանը՝ ստացվում է, որ ՀՀԿ-ին խորհրդարանում կարևորագույն օրենքներն անցկացնելու համար «բուկսիր» է հարկավոր, Արմեն Աշոտյանն արձագանքել է. «Փոքրը չի կարող մեծի համար բուկսիր լինել: Սակայն կա քաղաքական ընդհանուր տեսլականի հարց, որ կառուցված է ընդհանուր մոտեցումների վրա, սակայն որոշ դեպքերում առկա է նաև  քվեարկության խնդիրը», ասել է նա՝ ակնարկելով, որ ՀՅԴ-ականները լինելու են զուտ կոճակ սեղմող: ՀՀԿ փոխնախագահի խոսքը կարելի է նաեւ ՀՅԴ-ին ուղղված սթափեցման կոչ ընկալել, որպեսզի թանկով չփորձեն վաճառել իրենց.այս օրերին լուրեր են տարածվում, թե ՀՅԴ-ն փորձ է անում մեծացնել պորտֆելների թիվը: Սակայն ՀՀԿ-ի 55 մանդատը եւ պլյուս ազգաին փոքրամասնությունների 3 մանդատները գրեթե լուծում են տալիս հարցին, ցանկացած պահի ՀՀԿ-ն Ծառուկյան դաշինքից կգտնի մարդկանց, որոնք ծառայություն կմատուցեն հանուն Սերժ Սարգսյանի: Անի Սահակյան  

դիտվել է 87 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am