Արտաշատը կվերածվի ռազմաճակատի՞, թե կլինեն հերթական ընտրություններ

Երեւանից ոչ պակաս ուշադրության կենտրոնում է հայտնվելու Արտաշատի քաղաքապետի ընտրությունները, որոնք տեղի կունենան առաջիկայում։ Գործող քաղաքապետ Արգամ Աբրահամյանը առաջիկայում հրաժարականի դիմում կներկայացնի, քանի որ խորհրդարանական ընտրություններին Ծառուկյան դաշինքի ռեյտինգային ցուցակով պատգամավոր է դարձել՝ Արարատի մարզում հավաքելով ամենաշատ թվով ձայներ՝ 33 հազարից ավելի։ Հրաժարականից հետո քաղաքում նոր ընտրություններ են նշանակվելու, որի ժամանակ ևս մրցակցությունը շատ թեժ է լինելու, քանի որ պայքարն ընթանալու է Արարատի ազդեցիկ ընտանիքների միջեւ, ավելի կոնկրետ Հովիկ Աբրահամյանն ամեն ինչ անելու է Արտաշատը չկորցնելու, կամ ՀՀԿ-ին չհանձնելու համար։ Տարիներ շարունակ ոչ միայն Արտաշատում, այլեւ ողջ մարզում Աբրահամյանների ու Գրիգորյանների միջեւ ազդեցության քողարկված պայքար է ընթացել, քաղաքական կոնյուկտուրայից ելնելով «գահին» մեկ Աբրահամյաններն են հայտնվել, մեկ Գրիգորյանները։ Խոսքը Ավշարի գինու գործարանի սեփականատեր Արայիկ եւ Արամայիս Գրիգորյանների մասին է։ Վերջինս ներկայում մարզպետն է, իսկ Արայիկ Գրիգորյանը ՀՀԿ-ի վարկանշային ցուցակով ընտրվել է պատգամավոր։ Ըստ էության Աբրահամյանների ու ՀՀԿ-ի համար Արտաշատը ստրատեգիական նշանակություն  ունի։ Մի կողմը չի ուզում մարզը ամբողջովին «հանձնել» Գրիգորյաններին, մյուս կողմը հակառակը։ Արդեն տեղեկություններ կան, որ Աբրահամյանների թեկնածուն լինելու է ներկայումս Արտաշատի փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանը: Ավելին, ԲՀԿ-ն ընտրությունների ժամանակ սատարել է հենց Գագիկ Պողոսյանին: Վերջինս «Ժամանակ»-ի հետ զրույցում ասել է, որ դեռ վաղ է խոսել իր առաջադրման մասին: «Մեր քաղաքապետի լիազորությունները դեռ չի ավարտվել: Երբ ավարտվեն, կհայտարարվի նոր ընտրության մասին, այդ ժամանակ կխոսենք: Հիմա ոչ մի բան չեմ կարող ասել»,- ասել է Պողոսյանը, ով Հովիկ Աբրահամյանի բարեկամն է։ ՀՀԿ-ն նույնպես քննարկումների մեջ է և դեռ հստակ թեկնածու չունի: Նախորդ ընտրություններին առաջադրվել է Հովհաննես Ղազարյանը՝ Գազի Հովոն, որը Աբրահամյանների հետ մշտապես լարված հարաբերություններ է ունեցել, մի պահ հարաբերությունները հարթվել էին, երբ Հովիկ Աբրահամյանը վարչապետ էր ու նրան հաջողվեց Գազի Հովոյին դուրս մղել ընտրապայքարից, Ղազարյանը ինքնաբացարկ ներկայացրեց՝ Արգամ Աբրահամյանին միայնակ թողնելով։ Մամուլում գրվեց, որ հենց այնպես Գազի Հովոն մեծահոգություն չի արել ու նրան պաշտոն են խոստացել։ Դրանից հետո նրա որդին նշանակվեց Արտաշատի գազի գրասենյակի ղեկավար, բոլորովին վերջերս մամուլում հրապարակումներ եղան, որ Գրիգորյանների հետ Գազի Հովոն քավորսանիկական կապեր է ձեւավորել։ Մեծ է հավանականությունը, որ նա առաջադրվի ՀՀԿ-ի թեկնածու։ Արարատի մարզից ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը, որն ընդգրկված չէր ոչ կուսակցության համամասնական ցուցակում, ոչ ռեյտինգային, շարունակելու է ակտիվ կուսակցական գործունեություն ծավալել հարազատ մարզում: Խոսելով Արտաշատի քաղաքապետի ընտրությունների մասին նա մեզ հետ զրույցում ասաց․«Բնականաբար մենք մեր թեկնածուն կունենանք, կպայքարենք, սակայն այս պահին դեռ չենք քննարկել, թե ով է լինելու թեկնածուն»։ Պատգամավորի համոզմամբ համայնքապետն այն պաշտոնը չէ, որ «ստրատեգիական» նշանակություն ունենա կուսակցության համար, այդ պատճառով էլ «թեժ մարտեր» չեն լինի, կլինեն սովորական ընտրություններ․«Բնականաբար, մեծ քաղաք է, բայց չեմ կարծում եսիմ ինչ պայքար գնա»։ Ալեքսանյանը, խոսլելով իր չառաջադրվելու մասին, չցանկացավ պատճառներ հայտնել․«Որոշակի հարցեր կային, այդ պատճառով էլ նպատակահարմար չհամարեցի»։ Ռեյտինգային ընտրակարգը նա դրական գնահատեց կարեւորելով ներթիմային մրցակցությունը։ Անի Սահակյան

դիտվել է 52 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am