«Հայաստանի և Ռուսաստանի միջև գյուղատնտեսական ապրանքների առևտրաշրջանառությունն ավելացել է զգալի չափով». Պուտին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Բիշքեկում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին հայտարարեց, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև գյուղատնտեսական ապրանքների առևտրաշրջանառությունն ավելացել է:«Հայաստանի և Ռուսաստանի միջև գյուղատնտեսական ապրանքների առևտրաշրջանառությունն ավելացել է 22 տոկոսով: Միության շուկայի շնորհիվ Ղազախստանում զարգանում է նոր ոլորտ` մեքենաշինություն: Ղրղզստանում ստեղծվում են տեքստիլ արդյունաբերության զարգացման համար նպաստավոր պայմաններ: 2016 թվականին ղրղզական թեթև արդյունաբերական ապրանքների արտահանումը Միության շուկա ավելացել է 38 տոկոսով: Բելառուսում արտադրված մի շարք ապրանքատեսակներ ՌԴի շուկայում դիտվում են, որպես տեղական արտադրանք և օգտվում են արտոնություններից ՌԴ պետական գնումներին մասնակցելիս»,- ասաց Պուտինը:
