ԿԳ նախարարը՝ տնօրենների մասին. «Հետո հստակ դիրքորոշում կլինի»
«Ժողովուրդ»-ը գրում է, որ ՀՀԿ օգտին մարդկանց ցուցակագրած դպրոցների և մանկապարտեզների տնօրենները անպատիժ կմնան։ Միայն թե հիշեցնենք, որ սկանդալային բացահայտումից հետո, երբ հրապարակվեցին տնօրենների ինքնախոստովանական ձայնագրությունները, ԿԳՆ-ն իր հերթին, ԿԸՀ-ն իր հերթին հայտարարել էին փաստերն ուսումնասիրելու մասին: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն, անդրադառնալով հարցին, թե ի՞նչ եղան այս ստուգումները, նշել է. «Մի հատ հասկանան՝ ինչպես է խնդիրը եղել, որից հետո հստակ դիրքորոշում կլինի, ես այն ժամանակ եմ ասել, երկու-երեք շրջաբերականով են հաստատել։ Հարցին, թե ինչու շրջաբերականներից հետո տնօրենները գնացել են նման քայլի, Մկրտչյանը նշել է. «Ես ինքս անձամբ որևէ մեկին և՛ նախարարությունում, և՛ նախարարությունից դուրս նման բան երբեք թույլ չեմ տվել»։
