Դաշնակցության առողջ սնունդը
Անդրադառնալով այն դիտարկումներին, որ կոալիցիոն համագործակցության և պորտֆելների առումով ՀՅԴ ախորժակն աճել է` ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ասել է. «Որպես աշխարհայացքով բժիշկ` ասեմ, որ բարձր ախորժակն առողջության նշան է»։ «ՉԻ» - Որպես բժիշկ` պրն Աշոտյանն, անկասկած, գիտի, որ բարձր ախորժակը միայն ֆիզիկակա՛ն առողջության նշան է։ Բայց պատկերացրեք որևէ օրգանիզմ, որի մոտ աշխատում է միայն ծնոտն ու ստամոքսաաղիքային տրակտը, իսկ ուղեղը գործում է միայն գիշեր-ցերեկ ինչ-որ բան ծամելու ուղղությամբ։ Կարելի՞ է արդյոք նման օրգանիզմը համարել առողջ։ Համենայն դեպս մտավոր և հոգեկան առողջության մասին խոսք լինել չի կարող։ Չէ, խոսքը Դաշնակցության վերնախավի մասին չէ։ Այդ խմբակի անդամները երբեմն ուտելուց բացի այլ բաների մասին էլ են մտածում։ Օրինակ` թե ոնց անեն, որ ուտելը ընկալվի որպես բացառիկ հայրենասիրության դրսևորում։ Այնպես որ` ֆիզիկապես ՀՀԿ-ն ավելի առողջ է։ Չորրորդ իշխանության այսօրվա համարում
