Ծառուկյանի ունեցվածքը. նա 251 հազար դոլարով վարագույր է գնել, 118 հազար եվրոյով՝ կահույք

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավոր, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նախորդ տարի երկու նոր մեքենա է գնել, որոնցից Mercedes-Benz G-ն արժեցել է 88 միլիոն դրամ, իսկ Bentley Bentayga-ն՝ 186 հազար եվրո: Այս մասին տեղեկանում ենք բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից՝ Գագիկ Ծառուկյանի ներկայացրած 2016 թվականի հայտարարագրից: Գագիկ Ծառուկյանը, բացի մեքենաներից, նախորդ տարի 118 հազար եվրոյով կահույք է գնել, իսկ 251 հազար եվրոյով՝ վարագույր: ԲՀԿ նախագահը նախորդ տարվա սկզբին ունեցել է 157 միլիոն դրամ, 8.3 միլիոն դոլար, 3.8 միլիոն եվրո, որոնք հարկային տարվա վերջում դարձել են 177 միլիոն դրամ, 4.5 միլիոն դոլար եւ 4 միլիոն եվրո: Ազգային ժողովի պատգամավորը 2016 թվականին ստացել է 2.5 միլիարդ դրամ եկամուտ, որից աշխատավարձը կազմել է ընդամենը 4.4 միլիոն դրամ: Մնացած եկամուտները գոյացել են շահաբաժիններից, վարձակալության դիմաց ստացած վճարներից եւ այլ աղբյուրներից: Ծառուկյանի կինը՝ Ջավահիր Ծառուկյանը, 2016 թվականին 30 հազար ԱՄՆ դոլարով ականջօղ է գնել, 5 հազար դրամի չափով էլ՝ բաժնեմաս: Նրա դրամական միջոցները նախորդ տարվա սկզբին կազմել է 20 միլիոն դրամ, 31 հազար դոլար, 27 հազար եվրո, որոնք հարկային տարվա վերջում դարձել են 17 միլիոն դրամ, 28 հազար դոլար, 26 հազար եվրո: Ջավահիր Ծառուկյանի եկամուտը կազմել է 18 միլիոն դրամ (վարձակալության դիմաց ստացված վճարը), 121 հազար եվրո (այլ եկամուտ) եւ 300 հազար ԱՄՆ դոլար (շահաբաժնից)»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am