Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի գլխին «սեւ ամպեր» են կուտակվել
«Փաստ» օրաթերթը գրում է. «Սեւ ամպեր» են կուտակվել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի գլխավերեւում: Նրանից առանձնապես դժգոհ չեն, բայց կառավարության նոր կազմում քաղաքական նպատակներով նա կարող է չընդգրկվել:
«Փաստի» տվյալներով` ՀՀԿ–ի կոալիցիոն գործընկեր ՀՅԴ–ն փորձում է, պահպանելով նախարարական նախորդ երեք պորտֆելները, ձեռք բերել նաեւ չորրորդը` Սոցապնախարարությունը: Ու եթե դա նրան հաջողվի, ապա նախարարը նոր մարդ կլինի, բայց ոչ` Աղվան Վարդանյանը: Սակայն այս հարցը դեռեւս լուրջ չի քննարկվել: Իշխանության վերնախավում դեռեւս հույս ունեն, որ «Ծառուկյան» դաշինքը միգուցե մտքափոխվի ու կոալիցիային միանա: Այդ դեպքում պաշտոնների բաժանման բոլոր հաշվարկները կխառնվեն իրար: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: