Անամոթ տպեր եք.միջադեպ Արարատ Խանդոյանի դատի ավարտից հետո

Կենտրոն եւ Նոր Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց հուլիսին Խորենացի փողոցում զանգվածային անկարագություններ հրահրելու մեջ մեղադրվող Արարատ Խանդոյանի գործով դատական նիստը։ Արարատ Խանդոյանի փաստաբան Արա Ղարագյոզանը մի շարք միջնորդություններ ներկայացրեց : Պաշտպանը միջնորդեց դեպքի հետ կապված երկու տեսանյութ կցել գործին: Արա Ղարագյոզյանի միջնորդություններից մեկն էլ  վերաբերում էր  որպես վկա հարցաքննել Աշոտ Հակոբյանին, ով  Արարատ Խանդոյանին բերման ենթարկելու ժամանակ եղել է իր հետ: «Որը էական նշանակություն կունենա սույն քրեական գործի փաստական հանգամանքների, ճշմարտության բացահայտման համար»: Ըստ պաշտպանի՝ միաժամանակ անթույլատրելի պետք է ճանաչվեն  գործով վկա Լեւոն Հակոբյանի եւ Երվանդ Խաչատրյանի ցուցմունքները, որոնք դրվել են մեղադրանքի հիմքում:  Նրանց ծանուցագիր չի ուղարկվել եւ հեռախոսազանգով են հրավիրվել  քննիչի մոտ: ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին հրավիրել  դատարան եւ հարցաքննել: Այսօր դատարանում նման միջնորդությամբ հանդես եկավ ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած օրերին Խորենացիի  դեպքերով կալանավորված Արարատ Խանդոյանի պաշտպանը: «ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը եղել է դեպքի վայրում եւ նրա հարցաքննությունով կպարզվի, որ շղթա կազմած ոստիկաններն էին անկարգություններ հրահրել: Ոստիկանության կողմից քարեր եւ այլ առարկաներ նետելու ժամանակ Արարատ Խանդոյանը գտնվել է Նիկոլ Փաշինյանի կողքին»,- դատարանում հայտարարեց պաշտպան Արա Ղարագյոզյանը: Դատական նիստի ավարտից հետո ներկաներից մեկը դիմեց դատավորին եւ մեղադրող դատախազին՝ նրանց անվանելով ստրուկներ։ «Անամոթ տպեր եք, երկիրը կործանում եք։ Երիտասարդ տղա ես, չե՞ս ամաչում, ինչո՞վ ես զբաղված»։

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am