Գալուստ Սահակյանը հրապարակել է Սերժ Սարգսյանի պլանը

«Ազատություն» ռադիոկայանի եթերում ԱԺ դեռևս գործող  նախագահ  Գալուստ Սահակյանը, պատասխանելով հարցին, թե 2018 թվականին Սերժ Սարգսյանը կլինի՞  ՀՀ վարչապետ, թե՞ ոչ, տվել է շատ հստակ պատասխան: Գալուստ Սահակյանն ասել է, որ որևէ մեկն այս պահին չի կարող ասել՝ Սերժ Սարգսյանը կլինի վարչապետ, թե չի լինի, ինքը նույնպես այդ հարցի պատասխանը չգիտի. «Բայց ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը միշտ կլինի: Գուցե որպես վարչապետ կամ մեկ այլ բան կարող է լինել. դա այս պահին չեմ կարող ասել: Բայց Սերժ Սարգսյանը լինելու է և ունենալու իշխանություն»: Թեպետ որևէ մեկը վաղուց այլևս չէր կասկածում, որ Սերժ Սարգսյանը իշխանությունից հեռանալ չի պատրաստվում, և սահմանադրական փոփոխությունների ողջ գործընթացն էլ հենց այդ նպատակով է արվել, սակայն վարչապետ դառնալ-չդառնալու  ինտրիգը շարունակում է մնալ օրակարգում: Գալուստ Սահակյանը  ՀՀԿ-ում և ընդհանրապես մեր քաղաքական իրականության մեջ այն մարդն է, ում ասածները մշտապես դիտարկվում են հումորի ժանրում:  Բայց էլ ինչ հումոր, որը ճշմարտություն չէ: Փաստորեն նա առաջին բարձրաստիճան ՀՀԿ-ականն է, որը պաշտոնապես հայտարարում է, որ Սերժ Սարգսյանը իշխանությունը պահելու է իր ձեռքում: Վերջ՝ սա է կարևորը: Նա կլինի՞ վարչապետ, թե՞ չի լինի, կդառնա՞ ԱԺ նախագահ, թե՞ չի դառնա կամ էլ գուցե կնախընտրի ուժային որևէ նախարարություն, բոլորվին կարևոր չէ: Կարևորը իշխանությունն իր ձեռքում պահելն է: Իսկ Սերժ Սարգսյանը իշխանությունը կպահի, եթե անգամ դառնա ՀՀԿ-ի տատիկը: Ի վերջո կարևորը այն հնրավորություններն ու լիազորություններն են, որ կտրվեն  տատիկին: Իսկ այդ լիազորությունները սահմանում և տալիս է կուսակցությունը՝ հարազատ ՀՀԿ-ն, որտեղ Սերժ Սարգսյանն ունի անսահման իշխանություն և միանձնյա որոշումներ կայացնելու լայն հնարավորություն: Ի վերջո Սերժ Սարգսյանը վարչապետ կարող է և չլինել, այլ ընդամնեը կարող է լինել օրինակ ուժային կառույցները համակարգող պետնախարար, որի հետ վարչապետը պարտավոր կլինի քննարկել և համաձայնեցնել բոլոր կարևոր և անկարևոր հարցերը:  Նման հաստիք, իհարկե, առայժմ չկա, բայց դա չի նշանակում, որ չի կարող լինել: Վերջապես, եթե վարչապետը, անկախ նրանից թե նա ով կլինի, ամեն մի հարցը չհամաձայնեցնի կամ Սերժ Սարգսյանի ցուցումով չկատարի, ապա ԱԺ-ում նստած ՀՀԿ-ականները Սերժ Սարգսյանի մի մատի շարժումով պաշտոնակ կանեն վարչապետին էլ, կառավարության անդամներին էլ: Այնպես որ գլխավոր մարմինը պոլիտբյուրոն է՝ ՀՀԿ ԳՄ-ն, որի նախագահը ինչպես այսօր, այնպես էլ վաղը լինելու է Սերժ Սարգսյանը: Մնացածն արդեն տեխնիկական հարցեր են: Վերադառնալով Գալուստ Գրիգորչին՝ նշենք, որ նրա քաղաքական ապագան կարծես թե անհայտ է: Երբ լրագրողը նրան հարցրեց՝ եթե Ձեզ առաջարկվի ԱԺ նախագահի պաշտոնը, կհամաձայնվե՞ք, առանց մի վայրկյան տատանվելու պատասխանեց. «Իհարկե կհամաձայնվեմ: Ու՞մ առաջարկեն, որ չհամաձայնվի»: Խոստովանենք, ամեն դեպքում Գրիգորիչը պետք է ԱԺ-ին՝ անկախ նրանից նա կլինի ԱԺ նախագահ, թե չի լինի: Ճիշտ է, նա վերջերս հայտարարեց, որ  իրեն պետք չի ընկալել որպես Գալուստ  Սահակյան: Բայց միևնույնն է, ինչպես էլ ընկալես, ուրիշ բան չի ստացվում, որովհետև ինքը հենց Գալուստ է, որ կա: Արման Վարդանյան

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am