«Միջամտության անհրաժեշտություն կա». Ա.Թաթոսյանը՝ «Սասնա ծռերի» անդամի վիճակի մասին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը լրագրողներին հայտնեց,որ «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Արամ Հակոբյանը տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ։ «Գրություն է ուղարկվել Արդարադատության նախարարությանը որ հետազոտությունը պատշաճ կատարվի:Այո՛, առողջության իրավունքի հետ կապված հիմա պետք է ինտենսիվ միջոցներ ձեռնարկվեն Արամ Հակոբյանի առումով։ Ես այս պահին չեմ կարող կյանքի հետ կապված վտանգի մասին խոսել, բայց առողջության հետ կապված, այո՛, հրատապ միջամտության անհրաժեշտություն կա։ Կարծում եմ՝ վաղը մերոնք նորից կայցելեն՝ վերահսկելու նպատակով»։ «Անձամբ մի քանի անգամ այցելել եմ Արամ Մանուկյանին՝ Պավել Մանուկյանի որդուն։ Փաստաբանը բարձրաձայնել էր, որ ջերմությունը բարձր է և չի իջնում։ Մենք պահանջ ենք ներկայացրել, որ անհապաղ վնասվածքաբան այցելի, որովհետև փաստաբանը, նաև Արամ Մանուկյանն է նշում է, որ դա ոտքի հետ կապված միջամտության արդյունքում է»,- ասաց Արման Թաթոյանը:
