Փաշինյանը ֆալշ էր երգում . Արմեն Աշոտյան
Լրագրեղները ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանից հետաքրքրվեցին,որ հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթը, հնարավո՞ր է՝ երգ գրի նրա համար,ինչին ի պատասխան նա ասաց՝ոչ: «Որպես Տարոն Մարգարյանի շտաբի պատասխանատու ես հետևում եմ ավագանու ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի նախապատրաստական աշխատանքներին:Չեմ ուզում լծվել այն աշխատանքին, որ ենթադրում է քարոզարշավից առաջ քարոզչական կամ հակաքարոզչական բնույթի հայտարարություններ անել մեր քաղաքական մրցակիցների հանդեպ, ում մենք հարգում ենք: Եթե ձեր հարցը ստեղծագործական բաղադրիչ ուներ իր մեջ, ապա կարծում եմ՝ Ազգային ժողովում մենք հնարավորություն կունենանք և՛ Նիկոլ Փաշինյանի, և՛ այլ քաղաքական գործիչների հետ համատեղ գործունեության :Ես երաժշտական կրթություն չունեմ, չեմ գնահատի երեկվա տեսահոլովակը, բայց ակնհայտ է, որ ֆալշ էր երգում: Ողջունելի է, որ մարդն անկաշկանդ է և կրեատիվ է»,- նշեց Ա. Աշոտյանը:
