«Բա տոնայնությունից չենք զգում դա». վարչապետը՝ Սուրեն Կարայանին
Կառավարության նիստի ժամանակ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը ներկայացրեց «Լիցենզավորման մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին», «Պետական տուրքի մասին», «Զենքի մասին», «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին», «Թափոնների մասին», «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին», փոփոխություններ կատարելու մասին հարցը: Երբ նա ներկայացնում էր, թե ինչպես են պատրաստվում ծագիրն իրականացնել, վարչապետ Կարեն Կարապետյանը նրան հարցրեց. «Պարոն Կարայան, լա՞վ որոշում ենք անում» Նախարարն ասաց, որ այո, սակայն վարչապետը կրկին նույն հարցը ուղեց: «Կարելի է ասել, որ շատ լավ, որովհետև փոփոխությունները…»,- ասաց Կարայանը, բայց վարչապետն ընդհատեց նրան. «Բա տոնայնությունից չենք զգում դա»:
