«Սպեցնազ ենք ստեղծում». վարչապետ
Կառավարության այսօրվա նիստին գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը մի քանի հարց զեկուցեց բնակլիմայական աղետներից գյուղատնտեսության վնասների կանխարգելման հայեցակարգին հավանություն տալու, մի շարք փակ բաժնետիրական ընկերություններ լուծարելու, գյուղատնտեսական կոոպերատիվներին աջակցության պետական ծրագրի մշակման և հաստատման կարգը սահմանելու, գյուղացիական տնտեսություններին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման և շրջանակների ընդլայնման մասին։ Վարչապետ Կարեն Կարապետյանը հավանություն տվեց գյուղնախարարի ներկայացրած որոշման նախագծին։ Այնուհետև նշեց, որ այդ համակարգի փոխարեն պետք է ստեղծել «սպեցնազ»։ ««Սպեցնազ» ենք ստեղծում, հաշվետվություն ենք ներկայացնում, թե քանի ֆերմեր է առաջացել, քանի կոոպերատիվ է առաջացել, քանի գյուղատնտեսի մոտ աչքերը սկսել են փայլել», - ասաց Կ. Կարապետյանը։
