Համատեղ բիզնեսն ու կաթողիկոսի ուշացող խոսքը, որը լսելով Աթեշյանը իրեն կկախի

Մարտի 15–ին Ստամբուլում տեղի ունեցավ Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություն: Ընտրությունից հետո, որում համոզիչ հաղթանակ էր տարել Արամ Աթեշյանի հակառակորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը, անակնկալ կերպով միջամտել էր Ստամբուլի նահանգապետարանը: Ստամբուլի նահանգապետի տեղակալը նախքան պատրիարքարանում ընտրությունների սկսվելը ուղարկել էր գրություն , որն իրավաբանորեն անհնար է համարում պատրիարքական ընտրությունների գործընթացի ﬔկնարկը: Այս գրությունը Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություններից անﬕջապես հետո պատրիարքարանի հոգևորականներին է ներկայացրել տեղապահի ընտրություններում պարտված փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: Նահանգապետարանի ուղարկած գրության ﬔջ նշված է. «Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության գործընթացի սկսելը նահանգապետարանի կողﬕց համարվում է իրավաբանորեն անհնար»:Արամ Աթեշյանը հրաժարվել է ընդունել արքեպիսկոպոս Բեկչյանին` որպես Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ եւ հիմա տեղի իշխանությունների աջակցությամբ փաստացի Արամ Աթեշյանն է կատարում Հայոց պատրիարքի տեղապահի պարտականությունները: Հիշեցնենք, որ Պոլսո պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը կոմայի մեջ է գտնվում 2008թ.-ից և փաստացի չի կարող կատարել պատրիարքի իր լիազորությունները։ Նրա փոխարեն այդ լիազորությունները կատարում էր Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, որն ընտրված է ոչ թե համայնքի, այլ պետության կողմից: Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչները տևական ժամանակ է՝ պահանջում էին կայացնել նոր ընտրությունների անցկացման որոշում՝ ցանկանալով իրենց առաջնորդի դերում տեսնել ոչ թե պետության կողմից նշանակված, այլ իրենց ձայների արդյունքում ընտրված անձի: Հատկանշական է, որ Պոլսում ստեղծված այս իրավիճակի նկատմամբ քար անտարբերություն է դրսեւորում  Մայր Աթոռը: Տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան Սարգիս Հացպանյանի կարծիքով Մայր Աթոռը փաստացի թեեւ չունի լծակներ միջամտելու Պոլսո պատրիարքարանի գործերին, այդուհանդերձ Գարեգին Բ սրբազանը կարող է իր մի զանգով շրջադարձ մտցնել ծավալված իրադարձություններում.<<Նա հաճախ է հեռախոսազրույց ունենում Արամ Աթեշյանի հետ ու եթե ասի, որ անհարմար է՝ թող-գնա, ամեն ինչ բնականոն կլուծվի: Կաթողիկոսը կարող է ցանկացած ժամանակ կարգալույծ անել այդ մարդուն: Պատկերացնում եք, եթե նա զանգի եւ ասի, որ ես քեզ կարգալույծ կհռչակեմ ու դու արդեն եկեղեցական չես, Արամ Աթեշյանը իրեն կկախի>>,-վստահ է Սարգիս Հացպանյանը: Կաթողիկոսի լռությունը ըստ Հացպանյանի հիմնավոր պատճառներ ունի.<<Նրա եղբայրը՝ Ռուսաստանի թեմի առաջնորդ Եեզրասը եւ Արամ Աթեշյանը միլոնավոր դոլարների հասնող ընդհանուր բիզնես ունեն, գործընկեր են:Նրանք անտիկվար իրերի վաճառքով են զբաղված: Ենթադրում եմ, որ այդ գործընկերությունն է խանգարում: Մի մարդ, որը երկու տարի եկեղեցուն ձեռ է առնում, որոշումները չի հարգում, այդ ոնց եղավ, որ կարգալույծ չի արվում կաթողիկոսի կողմից, որը բազում հոգեւորականների է կարգալույծ արել>> զարմանք է հայտնում Հացպանյանը: Նրա կարծիքով, այդուհանդերձ Աթեշյանը փաստացի այլեւս պատրիարք չէ, քանզի թե եկեղեցականները, թե ժողովուրդը հայտնել են իրենց կողմնորոշումը.<<Նա հիմա որտեղ գնում է պատարագի, մարդիկ  չեն ներկայանում, Արամի վիճակը այնքան խայտառակ է հիմա, որ թշնամուն չէի ցանկանա նման վիճակ, նրան մի մարդ անգամ չի պաշտպանում>>: Նկատեցինք, որ թուրքական իշխանություններն են պաշտպանում Աթեշյանին, սակայն պարոն Հացպանյանը հակադարձեց, որ այդքանով հանդերձ հնարավոր չի լինելու փոխել փաստացի տեղապահ  ընտրված Բեկչյանին.<Այս կիրակի այնտեղ սահմանադրական փոփոխություններ են լինելու եւ իրենք հայտնել են, որ դրանից հետո հարցին արագ լուծում կտրվի:Իսկ այդ լուծումը հետեւյալն է՝ տեղապահի կարգավիճակը եթե չեղավ, ընտրություն լինել չի կարող, սա գիտի Թուրքիան, իսկ տեղապահը կա, ընտրված է, նա Բեկչյանն է: Նա օրինական ընտրվել է, եկել է հենց Արամ Աթեշյանի խնդրանքով: Իսկ իշխանության աջակցությունը չի կարող Աթեշյանի նկատմամբ հարատեւել, Թուրքիան խայտառակվում է աշխարհի առաջ, պիտի ասեն՝ մի մարդու հարց չի կարող լուծել: Իրենք էլ Աթեշյանին կասեն տեղդ նստիր, ու կսկսվի պատրիարքական ընտրությունների շրջան, թեկնածուներ կառաջադրվեն, վեց ամիս քարոզարշավի շրջան կսկսվի, համայնքն ում արժանի գտավ, նա էլ կընտրվի Կ.Պոլսի կաթողիկոս>>: Հացպանյանի համոզմամբ Աթեշյանը չի առաջադրի թեկնածությունը, քանզի եթե տեղապահի ընտրություններին չարժանացավ ամենավստահելի հոգեւորականների քվեին, ապա նոր խայտառակության չի գնա Անի Սահակյան

դիտվել է 51 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am