Հոխորտալու պատճառները

«Մինսկի խումբը պետք է սաստկացնի Երևանի նկատմամբ գործադրվող ճնշումը», երեկ Բաքվում` կառավարության ընդլայնված նիստի ժամանակ, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունները բազմիցս հայտարարել են ստատուս քվոյի անթույլատրելիության մասին», - ասել է Ալիևը: Ադրբեջանի նախագահի խոսքով՝ Հայաստանը փորձում է սառեցնել բանակցությունները, «բայց դա նրան չի հաջողվի»: Դիմելով կառավարության անդամներին` Ադրբեջանի նախագահն այսօր կրկին հիշել է 90-ականների սկզբին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված չորս բանաձևերի մասին, հայտարարելով, թե դրանք պետք է կյանքի կոչվեն, և հայկական ուժերը պետք է դուրս բերվեն ադրբեջանական տարածքներից: «Վաղ թե ուշ, միևնույն է, Ադրբեջանը ազատագրելու է գրավյալ տարածքները», - դիմելով նախարարներին՝ հայտարարել է Իլհամ Ալիևը: Ալիևի պահվածքը որքան էլ կոշտ է թվում, բայց դա միայն առաջին հայացքից․․․ Իրականում Ալիևի՝ «հարձակվողական» պահվածքը բացատրվում է նրանով, որ իրականում Ադրբեջանից են միջնորդները քայլեր ակնկալում, հենց այդ պատճառով Ալիևը երկրի ներսում փորձում է ցույց տալ, ինքն է իբր հայկական կողմից ավելի բարձր դիրքերում, հանդես է գալիս ուժի դիրքերից: Նա անդրադարձել է նաև փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղում անցկացված սահմանադրական հանրաքվեին` պնդելով, թե այն զուրկ է օրինական ուժից: «Այդ հանրաքվեն անցկացնելով` Հայաստանը հերթական անգամ խայտառակ եղավ: Հարևան երկրները, Մինսկի խմբի համանախագահ պետությունները, Եվրամիությունը, բազմաթիվ այլ երկրներ` բոլորն էլ դատապարտեցին այդ այսպես կոչված հանրաքվեն և հայտարարեցին, որ չեն ընդունում դրա արդյունքները: Այդպիսով միջազգային հանրությունը մեկ անգամ ևս իր աջակցությունը հայտնեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը», - համոզված է Ալիևը: Սա այն դեպքն է, որ որևէ նորություն չկա: Ղարաբաղում կայացած բոլոր ընտրություններից հետ միջազգային հանրությունը հայտարարում է, որ չի ճանաչում ընտրությունների արդյունքները: Սակայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ամեն առիթով, երբ այցելում են Արցախ` արձանագրելով, որ հաշվի են նստում Լեռնային Ղարաբաղի դե-ֆակտո իշխանությունների հետ: Խոսելով հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող շրջանների հետագա ճակատագրի մասին` Ադրբեջանի նախագահը այսօր նաև խոստացել է, որ դրանցում ակտիվ շինարարություն է ծավալվելու «երկրի տարածքային ամբողջականության վերականգնումից անմիջապես հետո»: Ալիևը մասնավորաբար խոսել է Ֆիզուլիի շրջանում` շփման գծի անմիջական հարևանությամբ գտնվող Ջոջուղ Մարջանլի գյուղում ծավալված աշխատանքների մասին: Հիշեցնենք, Լելե Թեփե բարձունքի` 2016-ի ապրիլին տեղի ունեցած գրավումից հետո ադրբեջանական կողմը ազդարարեց այս գյուղի վերականգնման և վերաբնակեցման ծրագրի մեկնարկը: Ամիսներ առաջ պաշտոնական Բաքուն նույնիսկ կազմակերպեց Ադրբեջանում աշխատող օտարերկրյա դիվանագետների այցը այդ գյուղ: «Ջոջուղ Մարջանլիում այժմ վերականգնողական աշխատանքներ են ընթանում: Առաջին փուլում մենք 50 տուն, մզկիթ և դպրոց կկառուցենք: Հետագայում տների թիվը կհասնի 150-ի: Այս ամենը վկայում է, որ Ադրբեջանը չի համակերպվի իր տարածքների օկուպացիայի հետ և կվերականգնի այն բոլոր գյուղերն ու քաղաքները, որոնք այժմ գտնվում են հայկական կողմի վերահսկողության ներքո», ասել է Ալիևը: Սա էլ այն դեպքն է, որ Ալիևը հասարակության աչքում ցանկանում է արդարացնել ապրիլյան պատերազմն ու հարյուրից ավելի զոհերը, թե իբր` արդյունք են ունեցել, թեև այդքան զոհեր են տվել: Մետաքսյա Շալունց

դիտվել է 63 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am