Սերժ Սարգսյանը զգուշացնում է Տարոն Մարգարյանին խանգարողներին

Սերժ Սարգսյանը մամուլի խոսնակի միջոցով անդրադարձել է Դավիթաշեն համայնքում ծառահատման դեպքին: «Արմենպրեսի» հարցմանն ի պատասխան նա հաղորդել է, որ Սերժ Սարգսյանը կարծում է՝ համապատասխան մարմինները կգործեն իրենց պարտականությունների համաձայն և պատշաճ վերաբերմունք կցուցաբերեն կատարվածի հանդեպ ու << բարբարոսության հեղինակները կրելու են օրենքով սահմանված պատասխանատվություն>>: Դավիթաշենում ծառահատման դեպքը իսկապես սահմռկեցուցիչ է, բարբարոսություն, բայց Հայաստանում , Երեւանում սա առաջին ու վստահ ենք՝ վերջին բարբարոսությունը չի եղել ու չի լինելու, զարմանալի է, որ որեւէ նման դեպք չի արժանացել Սերժ Սարգսյանի ուշադրությանը: Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին Երևանի տարածքում այնքան ծառ ու թուփ է հատվել, որ բոլորը միասին մի թավ անտառ կձևավորեին, բայց նախագահը քար անտարբերություն է դրսեւորել այդ բարբարոսություններին: Ուստի առաջին հայացքից էլ հասկանալի՝ եթե դեպքը վերաճել է նախագահական արձագանքի մակարդակի, ապա այդտեղ, մեղմ ասած, այլ խնդիր կա, որին պետք է լուծում տալ նախագահի մակարդակով: Հասկանալի է, որ Դավիթաշենի դեպքը ուղղակիորեն գործում է Երեւանի քաղաքապետ եւ այժմ քաղաքապետի ՀՀԿ-ի թեկնածու Տարոն Մարգարյանի դեմ, ընտրարշավը դեռ չմեկնարկած Տարոն Մարգարյանը արդեն իսկ հայտնվել է որոշ շրջանակների թիրախում, ինչն էլ ըստ ամենայնի ստիպեց վերջինին արձագանքել այս ամենին, նա նույնպես դատապարտեց ու խոստացավ պատժել բարբարոսներին: Պարզունակ է մտածել, որ Սերժ Սարգսյանն էլ իր հերթին մղվեց Տարոն Մարգարյանի պաշտպանությանը,եւ առհասարակ դժվար է ասել՝ հանրային շրջանակներում այդ աջակցությունը ինչ ազդեցություն կունենար, որովհետեւ Սերժ Սարգսյանին մեկուսացվել էր անգամ խորհրդարանի ընտրությունների ժամանակ ու մասնագետները վերլուծում էին, որ նրա ներկայությունը ավելի կգցի ՀՀԿ-ի վարկանիը: Այնպես որ հնարավոր է ծառահատման վայրագության թիկունքում բարձր կալիբրի ուժեր են կանգնած, որոնց եւ ուղերձ է հղում ՀՀԿ ղեկավարը: Իսկ որ Տարոն Մարգարյանը թիմի ներսում կարկառուն մրցակիցներ ունի, որոնց ձեռնտու է իր տապալումը, դա հայտնի է բոլորին: Քաղաքապետի պաշտոնի առաջին հավակնորդը Գագիկ Բեգլարյանն է, քննարկվում էր Միհրան Պողոսյանի տարբերակը, ով ապրիլի 2-ին Ավանում զիջեց Մարգարյանի աներորդի Ռոբերտ Սարգսյանին մոտ 7 հազար ձայնով:Երեկ մամուլին հայտնի էր դարձել, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը ու Գագիկ Բեգլարյանը հանդիպել են եւ որ Բեգլարյանը նեղսրտել է իր թեկնածությունը չառաջադրելու համար ու Կարեն Կարապետյանի միջնորդությամբ փորձել է տեղ հարթել գոնե կառավարությունում, որտեղից նորանշանակ վարչապետը նրան վտարեց ամիսներ առաջ: Հասկանալի է, որ այլեւս ավագանու ցուցակում փոփոխություն կատարելն անհնարին է, բայց հո խանգարել կարող են: Սերժ Սարգսյանի խոսքը ըստ ամենայնի միտված է հենց այս շրջանակների հարցը հանգուցալուծելու: Նա կարծես թե զգուշացնում է, որ խանգարողները կպատժվեն: Ի վերջո, նա բոլորից լավ է հասկանում, որ թե ինչ կարող են անել տեղական իշխանիկները, որոնք ապրիլի 2-ին իրենց տարածքներում աննախադեպ ցուցանիշներ ապահովեցին: Ի դեպ, հիշենք, որ Տարոն Մարգարյանին գրեթե նման աջակցություն Սերժ Սարգսյանը ցուցաբերել է ավագանու անցած ընտրությանը, Մաշտոցի պուրակում նրա <<Տարոն, սիրուն չի>> արտահայտությունը գործիք էր, որը տրվեց ազդեցիկ կուսակիցների բուտիկները ապամոնտաժելու համար: Անի Սահակյան

դիտվել է 87 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am