Հանգստացե՛ք պարոն, հասկացանք... «մետ» չեք, «կից» եք

«Ելք» դաշինքը չի կարող խորհրդարանում համարվել արևմտյան թև, քանի որ իրենք պայմանավորվել են, որ դաշինքը «մետ» չի կարող լինել։ Սա տարիներ շարունակ արևմտամետ ելույթներ ունեցող, Հայաստանն անգամ ՆԱՏՕ-ին ու ԵՄ-ին անդամակցելու երազանքներ ունեցող «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ, «Ելք» դաշինքի անդամ, Արամ Զավենի Սարգսյանի խոսքերն են: NEWS.am-ին տված հարցազրույցում Արամ Սարգսյանը որոշել է որոշ կարևոր «պարզաբանումներ» տալ ու, հավանաբար, ունի դրա համար հիմնավոր դրդապատճառներ: Ահա նա նշել է, թե «մետ» բառը մեզ մոտ վատ է ընկալվում, և պիտի ասեմ, որ մենք պայմանավորվել ենք, որ դաշինքը «մետ» չէ։ Մենք գործելու ենք Հայաստանի Հանրապետության շահից և ՀՀ քաղաքացիների շահերից ելնելով։ Մենք տեսնում ենք, թե մեր քաղաքացիները ինչ մոդելի պետություն են ուզում, կյանքի, կենցաղի ինչպիսի պայմաններ են ուզում, հնարավորության դեպքում իրենց երեխաներին, որտեղ են ուզում, որ շարունակեն կրթությունը... Մենք կերպով եվրոպական ժողովուրդ ենք, ասիական չենք։ Ճիշտ է, մարդիկ կան, որ Դուբայում եղել են, Դուբայն են սիրում, բայց, ընդհանուր առմամբ, մենք եվրոպական տիպի ժողովուրդ ենք: Այո, «Ելք» դաշինքը աշխարհաքաղաքական մոտեցումների առումով Ազգային ժողովում ներգրավված միակ ուժն է, որը Հայաստանի ապագան տեսնում է եվրոպական մոդելի պետություն դառնալու մեջ»,–ասաց Արամ Սարգսյանը։ Դիտարկմանը, թե քանի որ «Ելքը» եվրոպական մոդելի պետություն կառուցելու ճանապարհով են գնալու, կարելի՞ է ասել՝ «Ելք» դաշինքը խորհրդարանում լինելու է արևմտյան թևը, Արամ Սարգսյանն արձագանքեց. «Ոչ, չի կարելի մեզ ասել արևմտյան թև, մենք 122 հազար 49 մարդու թևն ենք խորհրդարանում, որը Հայաստանի Հանրապետության շահն է ուզում, մենք 122 հազար 49 մարդու թևն ենք, որը մեզ ձայն տալով՝ ուզում է եվրոպական մոդելի պետություն կառուցել»։ Սա խոսում է մի մարդ, որը անցյալ հոկտեմբերին «Ազատություն» ռադիոկայանի եթերից ազդարարեց, որ` «արևմտամետ ընդդիմադիր դաշինք է ստեղծում»: Էլ չհիշեցնենք հոկտեմբերից առաջ Արամ Զավենի Սարգսյանի բազմաթիվ «արևմտամետ» ելույթները: Բայց այն ժամանակ խորհրդարան մտնելու հարցերը, հավանաբար, լուծված չէին, և նրան դեռևս չէին արգելել «սահմաններից դուրս չգալ»: Հիմա խորհրդարան մտնելու խնդիրը լուծված է ու Արամ Զավենի Սարգսյանի առաջ դրել են պայման, նա էլ սկսել է մեկումեջ խմբագրել իր «արևմտամետ» դիրքորոշումը: Դեռ մինչև խորհրդարանական ընտրությունները, արդեն քարոզարշավի ժամանակ Արամ Զավենի Սարգսյանը սկսեց առանձնանալ աշխարհաքաղաքական հարցում ունեցած հստակ դիրքորոշումը լղոզելու, «դոնդողային» դիրք բռնելով, որը հատուկ է այն դեպքերում, երբ մարդը ինչ-որ խնդիր ունի լուծելու, բայց նրան խանգարում է նախկինում թույլ տված անզգույշ հայտարարությունները: «Ելք» դաշինքում հայտնվելով` Արամ Զավենի Սարգսյանը սկսեց կրկնել Նիկոլ Փաշինյանի` «մենք ոչ արևմտամետ են, ոչ ռուսամետ» հայտնի, լղոզված, անողնաշար, «դոնդողային» դիրքորոշումը, ինչը արդեն վկայեց այն մասին, որ Արամ Զավենի Սարգսյանը համաձայնել է մտնել որոշակի սահմանների մեջ, ինչը իր հերթին նշանակում է, որ նա իրական գաղափարական գործիչ չի եղել, քանզի նրա ունեցած երբեմնի դիրքորոշումները հօդս են ցնդել` ի օգուտ Նիկոլ Փաշինյանի լղոզված դիրքորոշման: Իսկ դա ընդամենը քաղաքական դաշտում «ջրի երեսին» մնալու պայման է, ուրիշ ոչինչ: Եթե Արամ Զավենի Սարգսյանը նման «դոնդողային» կեցվածք չորդեգրեր ու հետ չկանգներ իր խոսքերից, ապա ով գիտե՞, գուցե նա այսօր խորհրդարանում չլիներ... Բայց ինչպես երևում է, Արամ Զավենի Սարգսյանն էլ ի վերջո կերտեց Հայաստանի քաղաքական դաշտի համար ամենակարևոր դասը. եթե Ռուսաստանին շատ խփես, տեղ չես ունենա: Ու հիմա մի քանի ամիս է, ինչ Արամ Զավենի Սարգսյանը անգիր արած, ինքնամոռաց պարզաբանում-արդարանում է` «ես արևմտամետ չեմ...», ես «ես մետ չեմ...», ես «մետ չեմ...»: Հանգստացե՛ք պարոն, հասկացանք... Եթե դուք արդեն խորհրդարանում եք` չեք կարող «մետ» լինել: Դուք կարող եք միայն «կից» լինել այսօրվա քաղաքական դաշտի «խաղի կանոններին»: Այն կանոններին, որը ձեր փոխարեն գծել ու իրագործում է Նիկոլ Փաշինյանը, դուք էլ հլուհնազանդ իրականացնում եք ձեր բաժին դերը: Այնպես որ` վայելեք ձեր մանդատը, միայն թե շաբաթը մեկ անգիր արած մի երգեք` «ես արևմտամետ չեմ...», ես «ես մետ չեմ...», ես «մետ չեմ...» Թամար Բագրատունի

դիտվել է 158 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am