Ումի՞ց ենք խաղաղություն մուրում և ինչի՞ դիմաց

Լևոն Տեր-Պետրոսյանը խորհրդարանական ընտրություններում հասարակական արհամարհանքի արժանանալուց հետո որոշել է հիշեցնել իր մասին` անդրադառնալով «մտահոգիչ ու վտանգավոր ետընտրական տրամադրությունների...» Քանի որ ՀԱԿ-ը ԱԺ-ում այս անգամ չի կարողացել 7 մանտատ ստանալ, հետևաբար, ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններն արդեն «բեմականացված խայտառակ միջոցառում» են, որին չգիտես, ինչու` նրանք որոշեցին, այնուամենայնիվ, մասնակցել, այն էլ` «ընտրական օրենսգրքի» ընձեռած հնարավորությունների մասին դրական ելույթներ ունենալով, հավանաբար` սպասելիքներ ունեին «լումպենացված» ու «հացի կարոտ, ոտաբոբիկ երեխաների տեր ու պարտքերի տակ թաղված ճորտերից»: Բայց... Ճիշտ է Տեր-Պետրոսյանը, երբ արձանագրում է, որ` «ընտրակաշառք վերցնելու այլանդակ երևույթի դրսևորման համար պետք է մեղադրել ոչ թե ժողովրդին, այլ վերջինիս այդպիսի ստորացուցիչ վիճակի մեջ դրած իշխանություններին»։ Բայց արդյոք միայն իշխանությո՞ւնն է մեղավոր: Իսկ ընդդիմադիրնե՞րը... Քանի՞ տարի հասարակությունը քվեարկեց ընդդիմադիր առաջնորդների օգտին ու քանի՞ անգամ խաբվեց` երկար ու ձիգ ամիսներ, տարիներ փողոց դուրս գալով: Բայց բոլորը սեփական սխալները խոստովանելու փոխարեն գտել են ամենակարճ ճանապարհը` իշխանությանն ու ժողովրդին մեղադրելը: Ինչ վերաբերվում է ղարաբաղյան պատերազմում` 1992–1994 թթ. «իմաստավորված» զոհերին, և արդեն 1998 թվականից հետո ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում և Հայաստանի սահմանամերձ գյուղերում հայկական կողմի տված զոհերին, որոնք ըստ Տեր-Պետրոսյանի «իմաստավորված չեն»: Սա իհարկե, լինելով խիստ ցավալի ու նուրբ թեմա, այնուամենայնիվ, դնում է վերջակետ մի հարցում, որի մասին վերջերս անընդհատ կրկնում է Տեր-Պետրոսյանը: Ադրբեջանի ղեկավարի բռնած դիրքի պատճառով անհնար է այսօր փոխել ստատուս-քվոն: Ինչը՞ զիջենք, ինչի՞ դիմաց, եթե բոլորի համար պարզ է, որ Ալիևը երբեք չի համաձայնի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի սահմանմանը: Այս պայմաններո՞ւմ ինչ զիջենք... Մենք մուրա՞նք սանձարձակից խաղաղություն, եթե, նա համաձայն չի միջնորդների առաջարկներին: Մենք մեզ նվիրաբերե՞նք` հանուն ինչի՞: Կամ մենք ե՞նք պատասխանատու սահմանային միջադեպերի ու դիվերսիոն գործողությունների համար, այսինքն` դա Ալիևն անում է, որովհետև մենք ե՞նք պատերազմ ուզում... Մի՞թե այս ամենը հասկանալի չէ: Ով-ով, բայց Տեր-Պետրոսյանը քաջ գիտակցում է ամեն ինչ, պարզապես մեկ բան կա, որից նա շեղվել չի կարող, նրա ասածը հետևյալն է` 1997թ. գրված հոդվածս միակ ճշմարտությունն էր, պետք է առաջնորդվել դրանով: Վե՛րջ: Թամար Բագրատունի

դիտվել է 88 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am