ԱԺ փոխնախագահի 3-րդ պորտֆելը, որպես բարի կամքի արտահայտություն, ուզում են տալ Դաշնակցությանը
«Հրապարակ»-ում կարդում ենք. «Այս օրերին կուլիսներում զբաղված են ԱԺ պաշտոնների՝ նախագահի, փոխնախագահների, մշտական հանձնաժողովների նախագահների պորտֆելների «բաշխմամբ»: ԱԺ փոխնախագահի 3 պորտֆելներից մեկը, բնականաբար, ՀՀԿ-ինն է, տրվում է Էդուարդ Շարմազանովի անունը, մյուսը` ԲՀԿ-ինը` Իշխան Զաքարյան` որպես ընդդիմություն։ Եվ, որքան էլ տարօրինակ է, որպես բարի կամքի արտահայտություն, 3-րդ պորտֆելն ուզում են տալ կոալիցիոն գործընկեր Դաշնակցությանը` չնայած այս քվեների պարագայում ՀՀԿ-ն անգամ կոալիցիա կազմելու անհրաժեշտությունը չունի։ Քննարկվում է մի քանի թեկնածություն՝ Արմենուհի Կյուրեղյանի (որպես գենդերի դրսևորում), Արծվիկ Մինասյանի, Աղվան Վարդանյանի անունները։ Այդ պարագայում կմնա բնապահպանության պորտֆելը ՀՅԴ-ին, թե ոչ, դեռ պարզ չէ, սակայն նեղ միջավայրում Արծվիկ Մինասյանն ասել է, որ ինքը մնում է նախարար»:
