Հետևում ենք Լապշինի և Ուելդանով-Գալուստյանի գործերին . Զախարովա
Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան լրագրողներին ասել է,որ Ռուսաստանը շարունակում է հետևել Ադրբեջանում գտնվող երկու քաղաքացիների` բլոգեր Ալեքսանդր Լապշինի և հայ Մարատ Ուելդանով-Գալուստյանի վիճակին: «Լապշինի պահման պայմանների նկատմամբ բողոք չի եղել,նրա առողջական վիճակի վատացման մասին բարեկամների անհանգստության մասին տեղյակ է պահվել մեկուսարանի տնօրինությունը: Դեսպանատան համառ պնդման շնորհիվ Լապշինը բժշկական հետազոտություն է անցել: Չտրվելով հետազոտության եզրակացության մանրամասներին` կարող եմ ասել, որ իրադրությունը պահում ենք վերահսկողության տակ: Դեսպանությունը մշտական կապի մեջ է ՌԴ քաղաքացու փաստաբանի և բարեկամների հետ»,- նշել է Զախարովան: Բաքվի բանտերից մեկում ամիսներ շարունակ պահվող ՌԴ հայ քաղաքացի Մարատ Ուելդանով-Գալուստյանի գործի մասին Զախարովան ասել է , որ մարտի 22-ին Ռուսաստանը նոտա է ուղարկել Ադրբեջանի ԱԳՆ` պահանջելով շտապ բուժզննում իրականացնել: Դեսպանությունը մշտական կապի մեջ է ՌԴ քաղաքացու փաստաբանի և բարեկամների հետ ,- ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակը:
