ՈւԵՖԱ-ի նախագահը Էջմիածնում հիմք դրեց նոր ֆուտբոլային ակադեմիայի
ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ այցելել է Էջմիածին, որտեղ շուտով բացվելու է ֆուտբոլի ակադեմիա:Ինչպես ասել է հիացած է հայ մշակույթով, մարդկանցով, պատմությամբ և շատ ուրախ էականատես լինել նման զարգացումներին, որ տեղի են ունենում մեր երկրում:Այստեղ էր նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը, որը եւս մասնակցեց Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայի հիմնարկեքի խորհրդանշական արարողությանը: «Շատ կարևոր է, որ այս ամենից շահեն երիտասարդները, պատանիները, որ զերծ մնան փողոցում ժամանակ անցկացնելուց», - ասել է ՈՒԵՖԱ-ի նախագահը: ՀՖՖ եւ ՈՒԵՖԱ-ի նախագահները ստորագրել են ապագա սերունդներին ուղղված ուղերձը, այն տեղադրել գլանակի մեջ եւ կատարել հիմնարկեքի արարողությունը: Ակադեմիայում մարզվելու հնարավորություն կունենան 600 պատանիներ եւ աղջիկներ: Շահագործման հանձնելուն պես ակադեմիան կապահովի 35-40 աշխատատեղ:
