Աթեշյանն ակնկալում էր իմ ստորագրությունն այսպես կոչված «համաձայնագրի» տակ. Բեքչյանի հայտարարությունը

Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանն ապրիլի 12-­ին Մարսելից Ստամբուլ վերադառնալուց առաջ հանդես է եկել կարևոր հայտարարությամբ` հայտնելով, որ պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը նախորդ շաբաթ փորձել է ստանալ իր ստորագրությունը «համաձայնագրի» չհամաձայնեցված տեքստի տակ: Այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը: Բեքչյանը հայտարարության մեջ հիշեցրել է, որ ապրիլի 3­ին Պոլսո պատրիարքարանում հանդիպում է ունեցել Աթեշյանի հետ, որին ներկա է եղել նաև Սահակ եպիսկոպոս Մաշալյանը և Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն: «Հանդիպման նյութը պատրիարքական տեղապահի ընտրություններին առնչվող հարցերն էին: Արամ Սրբազանն ինձ բանավոր տեղեկացրեց իր անձնական կարծիքը և մտածումներն այս առնչությամբ: Վերոնշյալ անձանց ներկայությամբ ես նրանից խնդրեցի իր ասածներն ինձ հայտնել գրավոր կերպով: Նա ինձնից երկու օր ժամանակ խնդրեց, որպեսզի իր ասածները գրավոր խմբագրի և հանձնի մեր ուշադրությանը: Երկու օր անց հեռախոսազանգ ստացա Սուրբ Փրկիչ հիվանդանոցից: Արամ Սրբազանն ինձ հրավիրում էր այնտեղ` իբրև թե այցելելու հանգստյան կոչված Ամենապատիվ Մեսրոպ Բ պատրիարքին, նաև աղոթելու պատրիարքի համար: Սակայն այլևայլ աղբյուրներից ինձ լուրեր էին հասնում, որ մինչ այդ Արամ Սրբազանը պատրաստել է գրավոր համաձայնագիր կամ արձանագրություն, հրավիրած է անգամ մամուլի ներկայացուցիչների և ցանկանում է, որ երկուսս` ես և նա, Սուրբ Փրկիչ հիվանդանոցում ստորագրենք իր կողմից պատրաստված համաձայնագիրը: Այսինքն, ես հիվանդանոց էի հրավիրվում բոլորովին այլ պատճառով, մինչդեռ բուն նպատակն ամենևին այլ էր»,­-նշել է ընտրված տեղապահը: Բեքչյանը հրապարակել է Աթեշյանի կողմից պատրաստված և իրեն ներկայացրած համաձայնության նախագիծը: «Ընթերցողներին եմ թողնում այս քայլը բնութագրելու համար անուն որոշելը: Ուրեմն, Արամ Սրբազանը, փոխանակ իր խոստման համաձայն գրավոր կերպով ինձ ներկայացներ ներկա կացության վերաբերյալ իր տեսակետներն ու մոտեցումները, ակնկալում էր, որ ես նույնպես իմ ստորագրությունը կդնեմ իր կողմից պատրաստված այսպես կոչված «համաձայնագրի» տակ, որն իր խորքային առումով առ ոչինչ է համարում Եկեղեցական համագումարի կամքն ու որոշումը, միայն առերես է ճանաչում տեղապահի օրինավոր ընտրությունը, զրկում է ընտրյալ Տեղապահին իր բոլոր լիազորություններից և փորձում է օրինականացնել «Պատրիարքական Ընդհանուր Փոխանորդի» պաշտոնից հրաժարվելու իր համառումը»,­ ասվում է արքեպիսկոպոս Բեքչյանի հայտարարության եզրափակիչ հատվածում:

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am