Երբ փողոցի խուժանին չեն հակադարձում, նա լկտիանում է..Արման Նավասարդյան`Բյուլբյուլօղլուի նշանակման մասին
«ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Փոլադ Բյուլբյուլօղլուի նշանակումն անհանգստացնող է Հայաստանի համար, եւ եթե դա իրականանա, ապա կարող է ցավալի հետեւանքներ ունենա Հայաստանի եւ, առհասարակ, հայերի համար: Դեռ Բաքվում աշխատելու տարիներին հայկական հուշարձանների ոչնչացման ուղղությամբ ոչ միայն կրավորական դիրք է ընդունել, այլեւ նախաձեռնող է եղել: Մասնավորապես, Նախիջեւանի հայկական հուշարձաների կոտորած էր կազմակերպվել :Երբ փողոցի խուժանին չեն հակադարձում, նա լկտիանում է»,-լրգրողներին ասաց արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: «Ինը թեկնածուներից մեկը լինելով՝ նա գլխավոր քարտուղարի պաշտոնում մեծ շանսեր ունի, քանի որ մեծ փողեր են պտտվում:Նրա օգտին լոբբինգ է անում նաեւ ներկայիս գլխավոր քարտուղարը: Գործող կանոնակարգի համաձայն՝ նա պետք չնշանակվեր, ռոտացիոն կարգով պետք է նշանակվեր որեւէ այլ աշխարհամասից, մինչդեռ հիմա մի շարք երկրներ նվազեցրել են իրենց բյուջեն, իսկ մուսուլմանական երկրները անդամավճարները ավելացրել են»,ասաց նա: Հայկական կողմից նամակներ են գրվել եւ բացատրվել է հետեւանքները, հիմա մնում է սպասել արձագանքին: Սակայն կարեւոր է, որ պետական մակարդակով քայլեր արվեն: «Ոտքի է պետք հանել դիվանագիտական կորպուսը , այնպիսի անձանց, ինչպիսիք են Շառլ Ազնավուրը, կարող է դեր ունենալ նաեւ Վատիկանը»: Մինչեւ ապրիլի վերջ պետք է ինը թեկնածուները ներկայացնեն իրենց ծրագրերը, թե ինչպես են պատկերացնում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործունեությունը առաջիկա չորս տարիներին: Ընտրությունը կատարվելու է նոյեմբերին:
