Էդմոն Մարուքյան. «Քաղաքապետի խնդիրը քաղաքը միայն ծաղկառատ, մաքուր պահելը չէ»

Հարցազրույց «Ելք» դաշինքի նախընտրական շտաբի պետ ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԻ հետ -Տարբեր ժամանակներում քաղաքապետի ընտրություններին մասնակից ուժերը հայտարարել են՝ գալիս ենք, որ Երեւանի համար «շատ բաներ անենք»: Դուք ի՞նչ եք խոստանում երեւանցիներին, ի՞նչ նոր ասելիքով եք գալիս: -«Ելք» դաշինքը ստեղծվել է երկրում փոփոխություններ իրականացնելու հստակ նպատակադրումով, իսկ դաշինքի փոփոխությունների օրակարգն ամենեւին չի սահմանափակվում խորհրդարանական ընտրություններին մասնակցությամբ: Երեւանի քաղաքապետի ընտրությունը համապետականից հետո երկրորդ կարեւոր ընտրություններն են մեր երկրում։ Այդ պատճառով էլ մենք որոշեցինք մասնակցել ու շատ լրջորեն պատրաստվում ենք դրան: Ինչ վերաբերում է, թե մեր գալով ի՞նչ ենք բերում Երեւանին, ի՞նչ նոր ասելիքով ենք ներկայանալու երեւանցուն, ասեմ, որ մենք արդեն ձեւավորել ենք աշխատանքային խումբ, որն այս պահին մշակում է դաշինքի ծրագիրը։ Կան փորձագետներ, որոնք քաջատեղյակ են Երեւանի խնդիրներին եւ զբաղված են ծրագիրը պատրաստելով: Այնպես որ, այն պատրաստ լինելուն պես կծանոթանաք մեր նոր ասելիքին: -Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այս տարիներին կարողացել է շատ բան փոխել եւ շահել է երեւանցու վստահությունը. ուզեք թե չուզեք, երեւանցիները դժգոհ չեն նրա աշխատանքից, ծաղկառատ ու մաքուր մեր քաղաքը նաեւ օտարների աչքն է շոյում: Դժվար չի՞ լինի «Ելքի» համար պայքարել բարձր վարկանիշ ունեցող քաղաքապետի թեկնածուի դեմ: -Երեւան քաղաքն ընդդիմադիր քաղաք է, քաղաքապետի ընտրությունն էլ քաղաքական է, քաղաքապետի խնդիրն էլ քաղաքը միայն ծաղկառատ, մաքուր պահելը չէ, մենք թույլ չենք տա, որ այս քաղաքական ընտրությունն իջեցվի եւ հասցվի համատիրության մակարդակի: Այսինքն՝ մենք հանդես ենք գալու քաղաքական ուղերձներով, մյուս կողմից՝ մարտահրավերներ ենք նետելու այս տարիներին իրականացվող Երեւանի կառավարման դեմ, ցույց ենք տալու, թե ինչ է թաքնված այդ լավ խոսքերի տակ: Իրականում ոչ մի լավ կառավարում էլ տեղի չի ունեցել, եղել է ռեսուրսների վատնում, շատ լուրջ կոռուպցիոն ռիսկեր կան, հովանավորչություն կա: «Ելք» դաշինքն իր թիմով գալիս է այդ ամենը բացառելու, գալիս է նոր սերնդափոխություն իրականացնելու նաեւ այս դաշտում: -Ինչո՞վ եք համոզված, որ կշահեք երեւանցու քվեն. խորհրդարանական ընտրություններում ձեռք բերած հաջողությո՞ւնն է ձեզ նման վստահություն ներշնչում: -«Ելքը» մասնակցում է այս ընտրություններին հաղթանակի հավատով, մենք չենք գնում երկրորդ տեղ զբաղեցնելու համար, մենք գնում ենք հաղթելու. սա մեր թիմի միասնական մոտեցումն է: Իսկ հաղթանակի հարցում մեր համոզվածությունը ծնվում է քաղաքացիների հետ ունեցած մեր ուղիղ շփումներից: Երեւանի ընտրողը հիմնականում ընտրակաշառք վերցնող չէ, հետեւաբար Երեւանում չի գործելու հայտնի ընտրակաշառքի համակարգը: Ահա թե ինչու համոզված ենք, որ Երեւանում հաղթելու ենք:  Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am