«Հո ՀՀԿ չէ՞ի գնալու, այ քեզ բան».Անահիտ Բախշյանը՝«Ելքի» ցուցակով գնալու մասին
«Առաջիկա ավագանու ընտրություններում «Ելքը» հաղթական շանսեր ունի: Թիմը երիտասարդ է, աշխատող, բանիմաց, հաճույք է այդ երիտասարդների հետ աշխատելը:Մեր ծրագիրը կոնկրետ երեւանցիների խնդիրների լուծման ուղղությամբ է գնալու, առաջարկելու է այդ խնդիրների լուծման հնարավոր ճանապարհները: Մտահոգիչ է,որ երիտասարդները դեռ տնտեսություն կառավարելու փորձ չունեն, բայց իրենք տեսականորեն տիրապետում են շատ խնդիրների »,- այսօր «Հայելի» ակումբում հրավիրված ասուլիսում ասաց «Ելք» դաշինքով առաջադրված ավագանու անդամի թեկնածու Անահիտ Բախշյանը: Ավագանու ընտրություններից հետո ավագանու գործունեությունն արմատապես կփոխվի,ասում է Անահիտ Բախշյանը. «Երեւանի քաղաքապետի գործունեության վերահսկողության գործառույթը յուրաքանչյուր երեւանցի պետք է կարեւորի, ցանկանա մասնակցել իրեն վերաբերող յուրաքանչյուր որոշմանը»: Ինչո՞ւ որոշեց հենց «Ելք»-ի ցուցակով առաջադրվել հարցին, տիկին Բախշյանը պատասխանեց՝ «Հո ՀՀԿ չէ՞ի գնալու, այ քեզ բան»:
